Հացի ձողիկներ պանրով և սխտորով. Անուշաբույր, հաճելի նախուտեստ 

Հացի ձողիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք հիանալի բաղադրատոմս, որով պատրաստված Հացի ձողիկներ պանրով և սխտորով ստացվում են խրթխրթան, անուշաբույր և հագեցնող:

Դրանք շատ հեշտ են պատրաստվում: Ի դեպ, մի կրկնեք իմ սխալը. սկսեք ավելի մեծ բաժին պատրաստել 🙂

Ձողիկներն իդեալական են նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի համար: Պանրով ու սխտորով հացի ձողիկները շատ բուրավետ էին, դրսից խրթխրթան, իսկ ներսից՝ փափուկ։ Ինձ շատ դուր եկավ բաղադրատոմսը, խորհուրդ եմ տալիս:

Համեղ հաց՝ ձեր սեղանին, պատրաստեք ու վայելեք հաճույքով։

Հացի ձողիկներ
Հացի ձողիկներ պանրով և սխտորով. Անհրաժեշտ բաղադրիչներ

Խմորի համար

_Ալյուր — 360 գ + տապակի վրա ցանելու համար

_Աղ — 1/2 թեյի գդալ

_Փխրեցուցիչ — 1 ճաշի գդալ

_Ձիթապտղի յուղ — 2 ճաշի գդալ + տապակը յուղելու համար

_Չոր խմորիչ — 1 ճաշի գդալ

_Ջուր — 210 մլ
Հացի ձողիկներ

Լցոնելու համար

_Պանիր — 100 գ

_Սխտոր — 2-3 պճեղ

_Ձիթապտղի յուղ — 2-3 ճաշ գդալ

Ձողիկների վրա ցանելու համար

_Քնջութ

Հացի ձողիկներ

Հացի ձողիկներ պանրով և սխտորով. Պատրաստման եղանակը

_Սկսենք արագ խմորը պատրաստել՝ տաք ջրին ավելացնել խմորիչը, շաքարավազը և մի քիչ ալյուր։ Խառնել և թողնել, որ խմորը մի քանի րոպե մնա։

_Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը և աղը, խառնել, ավելացնել բուսայուղը և թթխմորը։

_Փափուկ խմոր հունցել, հունցել 5-7 րոպե։ Այնուհետև խմորը ծածկել պոլիէթիլենային թաղանթով կամ խոնավ սրբիչով։ Թող մնա 15 րոպե։

_Խմորը բաժանել 100 գ կտորների (օգտագործեք կշեռք)։

_Խմորի յուրաքանչյուր կտոր կլորացնել։ Ստացվում է 6 գնդիկ: Ծածկել փայլաթիթեղով և թողնել 10 րոպե ուռչի։

_Այս ընթացքում պետք է պատրաստել միջուկը։

_Ձիթապտղի յուղը խառնել մանրացրած սխտորի հետ՝ դրանով հետո պետք է յուղել խմորը։

_Պանիրը քերել մանր քերիչով։

_Յուրաքանչյուր խմորի կտորը գրտնակել 2-3 մմ հաստությամբ ուղղանկյունով: Քսել սխտորի յուղ և ցանել պանիրը։ Ամուր ոլորել ռուլետներ։

_Հենց վերջացնեք վերջին ռուլետը լցոնելը, առաջինը ձեռքերով ձգել ու ոլորել։

_Պատրաստի ոլորքները թաղանթի (սրբիչի) տակ թողնել մոտ 20 րոպե, այնուհետև խոհարարական խոզանակով խմորը խոնավացնել ջրով և շաղ տալ քնջութի սերմեր:

_Ձողիկները ոլորել պարույրի նման։ Տեղափոխել յուղապատ և ալյուր ցանած տապակի վրա։

_Պանրով ու սխտորով հացի ձողիկները թխել նախօրոք 220 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20-25 րոպե։

Հացի ձողիկներ

Թխման ընթացքում, ջեռոցում գոլորշու առաջացման համար ջրով մետաղյա աման դնել:

Հացի ձողիկները պանրով և սխտորով պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք