Ձեր տոնական սեղանի համար ուզում եմ առաջարկել համեղ Հերցոգ աղցան։ Այստեղ բոլորը ծանոթ, սովոր բաղադրիչներ են՝ տավարի միս, սունկ, պանիր: Անպայման համեղ կստացվի: Տոնական սեղանի համեղ զարդ:

Հերցոգ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի միս 700 գր
_Շամպինիոններ 400 գր
_Սոխ 1 գլուխ
_Պահածոյացված ոլոռ 200 գր
_Խաշած ձու 3 հատ
_Պանիր 50 գր
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ՝ տապակելու համար

Հերցոգ աղցան. Պատրաստման եղանակը
_Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ, մինչև վառ, ոսկե դարչնագույնը:
_Սոխի վրա լցնել մանր կտրատած սունկը։
_Ամեն ինչ տապակել մինչև սունկը սկսի մի փոքր կարմրել։
_Համեմել աղ ու պղպեղով, վերցնել կրակից և լցնել թղթե սրբիչի վրա:
_Տավարի միսը նախապես եփել, կտրատել խորանարդներով։
_Հազարի տերևները կարելի է շերտերով դասավորել աղցանամանի վրա, կամ ափսեի վրա օղակ դնել և այդպես հավաքել աղցանը:
_Առաջին շերտը կլինի տավարի միսը, այն անպայման ծածկել մայոնեզով։
_Երկրորդ շերտով սունկն ու սոխը լցնել և նորից մայոնեզ քսել:
_Հաջորդ շերտը ոլոռն է և էլի մի քիչ մայոնեզ:
_Հետո ձվերը քերիչով քերել և մայոնեզ անել:
_Պանիրը քերել ձվերի վրա։

Թողնել աղցանը մի փոքր մնա, ապա հանել օղակը և զարդարել կանաչ ոլոռով և կանաչիներով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սիսեռով աղցան







