Հորթի մսով ռուլետներ. Հագեցնող, ախորժելի ընթրիք

Հորթի մսով ռուլետներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հորթի մսով ռուլետները համեղ խորտիկներ են տոնական ընթրիքին, շատ գեղեցիկ և ախորժելի են ստացվում:

Հորթի մսով ռուլետներ

Հորթի մսով ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հորթի փափկամիս 4 կտոր

_Ծնեբեկի 8 ցողուն

_Հորթի երշիկ 4 բարակ շերտ

_Հոլանդական պանիր 2 բարակ շերտ

_Խոզապուխտ 4 շերտ

_Ալյուր 2,5 ճաշի գդալ

_Կարագ 3 ճաշի գդալ

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Չոր սպիտակ գինի 3 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Հորթի մսով ռուլետներ

Հորթի մսով ռուլետներ

Հորթի մսով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_Լվանալ և մաքրել ծնեբեկը։ Ցողուններն 3 րոպեով գցել եռման ջրի մեջ և այդ ջրից առանձնացնել 3 ճաշի գդալ:

_Մսակտորները լվանալ, յուրաքանչյուրը դնել թաղանթի երկու շերտերի միջև և թակել ուղղանկյունների ձևով՝ մոտ 12 x 18 սմ չափի, թեթևակի աղ անել:

_Հորթի երշիկը և խոզապուխտը կտրատել բարակ շերտերով։

_Յուրաքանչյուր շերտի վրա դնել մի կտոր երշիկ և պանիր: Վրան ծնեբեկի 2 ցողուն դնել, որպեսզի ծայրերը երկու կողմից տեսանելի լինեն։ Փաթաթել փոքրիկ ռուլետներ:

_Ալյուրը խառնել աղի և պղպեղի հետ և յուրաքանչյուր ռուլետը թաթախել այս խառնուրդի մեջ:

_Ռուլետները փաթաթել խոզապուխտի շերտերով։ Տապակի մեջ տաքացնել 2 ճաշի գդալ սերուցքային կարագը և 1 ճաշի գդալ բուսական յուղ, տապակել ռուլետները հաճախ շրջելով՝ 10 րոպե։

Հորթի մսով ռուլետներ

_Արագ եռացնել գինին մնացած կարագի հետ և ստացված սոուսը լցնել ռուլետների վրա։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ինչպես տանը պատրաստել Սուշի ռոլլ

Խնդրում ենք Գնահատեք