Հումուս` ջեռոցում թխած սխտորով. Ավանդական ուտեստի հետաքրքիր տարբերակ

Հումուս` ջեռոցում թխած սխտորով ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հումուս` ջեռոցում թխած սխտորով. Ավանդական ուտեստի հետաքրքիր տարբերակ

Ջեռոցում ամբողջական թխած սխտորը շատ ծանոթ բաղադրատոմսեր թարմացնելու պարզ և համեղ միջոց է: Երբ ջեռոցում դանդաղորեն եփում են, սխտորը կարամելացվում է և կորցնում է իր համի բնորոշ սրությունը՝ ձեռք բերելով փափուկ, հարուստ համ, որը թխած սխտորը դարձնում է գրեթե ամեն ինչի հիանալի հավելում: Քանի որ բանջարեղենը նաև լավ փափկում է, այն շատ հարմար ավելացնել սոուսների մեջ և անգամ հացին քսել:

Օրինակ, թխած սխտորը կարող է հաջողությամբ փոխարինել հումուսում քնջութի մածուկը: Միևնույն ժամանակ, ուտեստը ձեռք է բերում հարուստ սխտորի նոտա, որը չի կորցնում մնացած բաղադրիչների համը: Դուք կարող եք թխած սխտորով հումուս պատրաստել հյուրերի համար, ովքեր չեն փորձել ավանդական հումուս կամ նրանց համար, ովքեր պարզապես ուտեստների մեջ քնջութ չեն սիրում:

Հումուս` ջեռոցում թխած սխտորով

Հումուս` ջեռոցում թխած սխտորով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սխտոր 20 պճեղ
  • Սիսեռ 430 գ
  • Կիտրոն 0,5 ճաշի գդալ
  • Ձիթապտղի յուղ 1 ճաշի գդալ
  • Ուրց 0.5 ճաշի գդալ
  • Մաղադանոս ըստ համտեսի

Հումուս` ջեռոցում թխած սխտորով

Հումուս` ջեռոցում թխած սխտորով. Պատրաստման եղանակը

  1. Սխտորի գլխիկները կտրել, վրան լցնել ձիթայուղ, թեթև աղ անել և փաթեթավորել փայլաթիթեղի մեջ: Թխել նախապես 200 աստիճանով տաքացված ջեռոցում 30 րոպե:
  2. Խոհանոցային կոմբայնի, կամ բլենդերի մեջ լցնել լավ եփված սիսեռը, լցնել ձիթայուղ, ավելացնել թխած սխտորը, կիտրոնի հյութը, աղը և ուրցը: Խառնել բոլոր բաղադրիչները մինչև համասեռ զանգված դառնա:

Հումուս` ջեռոցում թխած սխտորով

Հումուս` ջեռոցում թխած սխտորով պատրաստ է, կարելի է մատուցել տնական հումուսը մանր կտրատած մաղադանոսով, տաք լավաշով, լավաշի չիփսով, չորահացով կամ բանջարեղենով: Խորտիկը կարող է պահվել մինչև երեք օր սառնարանում, ամուր փակված կոնտեյներով:

Բարի ախորժակ:

Համեղ հումուսի պատրաստման եղանակին ծանոթացեք տեսանյութում.

Խնդրում ենք Գնահատեք