Նման համեղ Հումուս երբևէ չէի կերել․ Թահին էլ ենք Պատրաստում մեր ձեռքերով

ԱՂՑԱՆՆԵՐ

Ողջույն այսօր պատրաստելու ենք Հումուս, ինչպես նաև թահին՝ քունջութի մածուկ, տնային պայմաններում մեր ձեռքերով։ Հումուսը իր օգտակարությամբ և համով հայտնի նախուտեստ է, հատկապես պահքի շրջանում չէինք կարող այն շրջանցել։

Հումուս

Թահին Բաղադրիչներ

_Քունջութ — 300 գր․

_Զեյթունի ձիթայուղ — 50 գր․

_Աղ

Հումուս Բաղադրիչներ

_Սիսեռ — 400 գր․

_Սխտոր — 3 ատամ

_Չիլի կծու պղպեղ փոշի — 0․5 թ․ գդ․

_Քաղցր կարմիր պղպեղ — 3 թ․ գդ․

_Սև կծու պղպեղ փոշի մի փոքր

_Կիտրոն -1 փոքր թարմ ճզմած

_Թահին — Քունջութի մածուկ — 2-3 ճաշի գդալ

Թահին և Հումուս․ Պատրաստման հաջորդականությունը

_Նախ թահին կպատրաստենք, որի համար քունջութը կլցնենք տաք տապակի մեջ և կբովենք

_Թահինը կամ թահինան քունջութի մածուկն է, խտացված կալցիում կարելի է ասել, այն վաճառվում է իհարկե արդեն պատրաստի վիճակում, բայց այսպես տնական ավելի մատչելի կստացվի, համոզված եմ նաև ավելի համեղ

_Թեթև վարդագույնը բավարար է

Հումուս

_Մինչ կսառչի այն, մենք չորահաց կպատրաստենք հումուսի համար, այն սովորաբար լավաշի կամ հացի կտրոներով են մատուցում

_Քառակուսի մանրացնենք մեր հացի երկու շերտ և քունջութին փոխարինենք թավայի մեջ հացի կտորիկներով

_Կրակին դնենք վրան աղ և պղպեղ ցանենք, ինչպես նաև ձիթայուղ շաղ տանք, մեկ երկու րոպե տապակենք և վերջ, վերցնենք կրակից

_Քունջութը արդեն սառել է, այն լցնենք հարիչի մեջ, վրան աղ ցանենք և բարձր արագությամբ հարենք

_Երբ խյուսի վերածվի կավելացնենք զեյթունի ձիթայուղ, որքան բարձրորակ, այնքան համեղ, մի փոքր հարեցինք և արդեն ստացանք բոված քուջութի անուշաբույրով թարմ տնական թահին, որը կարելի է և ապակյա տարայում սառնարանում մոտ մեկ ամիս պահել և օգտագործել տարբեր աղցանների սոուսների համար

_Տարան հենց այսպես էլ կօգտագործենք, քանի որ թահինը մեր հումուսի բաղադրիչներից մեկն է

_Այժմ հարիչի մեջ լցնենք 3 ատամ սխտոր

_Նախապես խաշած սիսեռը, ես կեղևները չեմ հեռացնում, թեպետ այդպես ասում են ավելի նուրբ և համаսեռ է ստացվում, բայց ես նախընտրում եմ առավել օգտակար տարբերակը

Հումուս

_Կավելացնենք չիլի կծու պղպեղի փոշի կես թեյի գդալ, թեթևակի կծվության համար

_Քաղցր կարմիր պղպեղ  3 թեյի գդալ, այն հաճելի գույն և համ կտա մեր հումուսին

_Մեկ թեյի գդալ, նոսր իհարկե ,աղ կավելացնենք

_Մի փոքր էլ սև կծու պղպեղ

_Կես կիտրոնը ծակծկենք և թարմ քամենք այս զանգվածի վրա, եթե թթվաշ համը ավելի հաճելի է ձեզ, կարող եք մեկ ամբողջ լիմոն ճզմել

_Առավել փափուկ և միատարր հումուս ստանալու համար հարկավոր է ավելացնել կես բաժակ եփած սառեցրած ջուր, հարելու ընթացքում եթե կարիք կա կարելի և մի փոքր էլ ավելացնել

_Այժմ հարենք մեծ արագության տակ, ընթացքում մի փոքր ջուր ավելացնենք, քանի որ երևում է, որ պինդ է խյուսը

_Հումուսը պարունակում է մեծ քանակությամբ որոկյալ բուսական թաղանթանյութ, չհագեցած ճարպեր, սպիտակուցներ, երկաթ, շատ շատ օգտակար է

_Մի քանի րոպե անց կավելացնենք մեր ձեռքով պատրաստած թահինը, նաև ձիտապտղի ձեթ և կրկին կհարենք

_Հումուս բառը արաբերեն նշանակում է հենց սիսեռ, որից էլ նախուտեստն իր անունն է ստացել

Հումուս

_Եթե լրիվությամբ տարրալուծվել են բաղադրիչները, ուրեմն վերջ պատրաստ է մեր նախուտեստը

_Մնում է այն լցնենք աղցանամանի մեջ, կրկին առատ ձիթայուղ ավելացնենք վրան, մեր չորահացը շարենք կողքերը, մի քանի սիսեռի հատիկ էլ կենտրոնում և կանաչի զարդարման համար բավական է

_Զարդարանքն ու մատուցումը արդեն ըստ ձեր ճաշակի

_Ասեմ ընթացքում չդիմացա համտեսեցի, նման համեղ հումուս երևի թե երբևէ ոչ մի տեղ դեռ չէի համտեսել, իսկապես մի հրաշք հագեցած համ, որը պետք է անպայման պատրաստեք և ինքներդ համոզվեք

Նման համեղ Հումուս երբևէ չէի կերել․ Թահին էլ ենք Պատրաստում մեր ձեռքերով․ Դիտեք Տեսանյութը

Դե ինչ, բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք