Պատրաստենք հրաշալի ըմպելիք Կանարինո:
Կիտրոնը Իտալիայում գլխավոր ցիտրուս է համարվում: Դրա հիման վրա պատրաստվում են շատ տորթեր և քաղցրավենիքներ, մասնավորապես՝ հայտնի լիմոնչելլո լիկյորը: Բայց մեզանից քչերը գիտեն իտալական հանրաճանաչ ըմպելիքի մասին, որը մատուցվում է դժվարամարս ուտելիքներից հետո, ստամոքսի ծանրությունը թեթեւացնելու համար:
Կանարինոն դափնու տերևներով և կիտրոնով, ըմպելիք է, որը սովորաբար խմում են ծանր ուտեստներ ուտելուց հետո: Իսկ ձմռանն այն տաք վիճակում խմում են մրսածության դեպքում: Սա հիանալի բնական միջոց է ստամոքսի ցավի և սրտխառնոցի դեմ; Կարևոր է, որ սրա պատրաստելու համար պետք է ընդամենը 10 րոպե:

Հրաշալի ըմպելիք Կանարինո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ջուր 500 մլ
_Կիտրոն 1 հատ
_Դափնու տերեւ 1-2 հատ
_Մեղր՝ ըստ ճաշակի

Հրաշալի ըմպելիք Կանարինո.Պատրաստման եղանակը
_Կիտրոնը մանրակրկիտ լվանալ տաք ջրով, այնուհետև քերել այն զգուշորեն՝ չդիպչելով դառը սպիտակ հատվածին:
_500 մլ ջուրը եռացնել, ավելացնել կիտրոնի քերուկը և դափնու տերև: Եփել մարմանդ կրակի վրա մոտ 5 րոպե, ապա թողնել թրմվի 10 րոպե:
_Ցանկության դեպքում ավելացնել մեղր ըստ ճաշակի:
_Բացի դափնու տերևներից, ըմպելիքին կարող եք ավելացնել մեխակի հատիկ կամ թարմ կոճապղպեղ:

Եփելուց հետո, ցանկության դեպքում, կարող եք ավելացնել կես կիտրոնի հյութ և քաղցրացնել շաքարով:
Հրաշալի ըմպելիք Կանարինոն պատրաստ է:
Բարի վայելում:
Տեսանյութ
Զովացնող սմուզի








