Հրեական Հումուս. Համեղ նախուտեստի ամենալավ բաղադրատոմսը կգրավի իր պարզությամբ

Հրեական Հումուս ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հումուս. Այս նախուտեստը կարող է զարդարել ցանկացած տոնական սեղան: Բայց եթե սկսեք այն պատրաստել, կհամոզվեք, որ այն իր սննդարարությամբ ու ախորժելիությամբ արժանի է թեկուզ ամեն օր լինել սննդակարգի բաղկացուցիչ մաս:

Սպիտակուցային արժեքով այս նախուտեստը համարժեք է մսին: Այնպես որ մի կասկածեք, ուղղակի սկսեք պատրաստել:

Հրեական հումուս

Հրեական հումուս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սիսեռ — 150 գ

_Ջուր — 1 լ

_Աղ — 2 պտղունց

_Ձիթապտղի յուղ — 50 մլ + 1 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ — 1 ճաշի գդալ

_Կարմիր պղպեղ

_Սև պղպեղ

_Սխտոր — 2 պճեղ

_Թահին — 1,5 ճաշի գդալ

Հրեական հումուս

Հրեական հումուս. Պատրաստման եղանակը

_Նախապես ջրի մեջ թրջել սիսեռները, որ լավ ներծծի խոնավությունը:

_Լավ եփել սիսեռը, մինչև լիովին փափկի (մոտ 2-3,5 ժամ):

_Թողեք, որ հատիկները սառչեն սենյակային ջերմաստիճանում կամ եթե ժամանակի խնդիր կա` օգտագործեք սառույց:

_Լցնել բոլոր բաղադրիչները սիսեռի վրա:

_Հարեք ամենը բլենդերով:

_Մատուցել լավաշի, հացի, կամ հատուկ պատրաստված բլիթների հետ:

Շատ համեղ նախուտեստ է, որը ձեզ հաստատ դուր կգա, անգամ եթե սիսեռի սիրահար չեք:

Հրեական հումուս

Այժմ մենք բացահայտեցինք սիսեռով անչափ համեղ Հումուսի պատրաստելու գաղտնիքը: Արևելյան խոհանոցի այս ուտեստը հարմար է բուսակերների և ծոմապահության համար:

Հրեական Հումուսը համեղ նախուտեստ է, որը մատուցվում է լավաշով, բլիթներով կամ հացով: Եթե ​​չեք փորձել, երբևէ, ապա հիմա ժամանակն է, որ այն պատրաստեք:

Այս բաղադրատոմսը ոչ մեկին անտարբեր չի թողնում:

Բարի ախորժակ բոլորին:

Հնարավոր է նաև հետաքրքրի Թահինի պատրաստումը և հումուսի պատրաստման այս տարբերակը

Խնդրում ենք Գնահատեք