Ձկան Խորոված Հատուկ Ցանցով․ Խորոված Ձուկ Մարինացված և մատուցված թուրինջով

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ողջույն, խորոված ձուկ սիրողներ միացեք մեզ։

Պատրաստվում ենք ձուկ խորովել։

Օրական 200 գրամ ձուկը լիովին կարող է բավարարել չափահաս մարդու օրգանիզմին անհրաժեշտ կենդանական սպիտակուցների պահանջը։ Ձուկն իր օգտակար հատկությունների և բաղադրության շնորհիվ առաջատար դիրքերում է ցանկալի օրական սննդի մենյույում, հատկապես ընթրիքի համար։

Ձկան Խորոված Հատուկ Ցանցով․ Խորոված Ձուկ Մարինացված

Խորոված Ձուկ Բաղադրիչներ

  • Ձուկ
  • Աղ, պղպեղ, ձկան համեմունք
  • Սոխ-սխտոր

Ձկան Խորոված Հատուկ Ցանցով․ Խորոված Ձուկ Մարինացված

Խորոված Ձուկ քայլ առ քայլ

  • Նախ հարթակը պատենք սննդային թաղանթով ավելորդ թափթփվածությունից զերծ մնալու համար
  • Շատ եմ նշել, բայց կրկնեմ, որ այս թաղանթի գլանակը պահեք սառնարանում, շատ ավելի ենթարկվող կդառնան
  • Վերցրել ենք կարմիր իշխան ձուկ այսօր, թեպետ ցանկացածը այս պատրաստմամբ համեղ կլինի
  • Նախ հարկավոր է այն մարինացնել, որպեսզի հյութեղ և համեղ լինի
  • Իսկ ամենակարևորն ու ամենաբարդ աշխատանքը ձուկը մաքրելն է
  • Բոլոր տնտեսական խանութներից կարող եք գտնել այսպիսի ձուկ մաքրելու հատուկ դանակ, որը շատ արագ և հեշտ հանում է թեփուկները, չնայած որ կաշին չենք էլ ուտում սովորաբար
  • Խորովելու համար մեզ պետք է չեն գա գլուխն ու պոչը․ հեռացնենք
  • Հարկավոր է ձուկը բացել մեջտեղից և հեռացնել ողնաշարն ու խոշոր փշերը, դա դժվար չէ իրականում

Ձկան Խորոված Հատուկ Ցանցով․ Խորոված Ձուկ Մարինացված

  • Լավ կլվանանք մեր ձուկը
  • Համեմունքներն ընտրում եք իհարկե դուք, ցանկալի է ձկան համար նախատեսված համեմունք ունենաք
  • Աղ և պղպեղ են ցանում
  • Ես նաև թուրինջի հյութ եմ քամում վրան, նոր հետաքրքիր համային երանգ ստանալու համար, մատուցելուց ևս կցողենք
  • Սոխ և սխտորը շերտատենք և այդ շերտերով պատած էմալապատ տարայում ողջ գիշեր կթողնենք սառնարանում
  • Ապա հատուկ ձուկ խորովելու ցնացում այդպես փռված կտեղադրենք
  • 10 րոպե մոտավորապես մանղալի վրա շուռումուռ տալով խորովենք
  • Մատուցելուց թուրինջի հյութ ճզմենք վրան, կարելի իհարկե կիտրոնի, բայց առավել հետաքրքիր նոր համ կստանաք թուրինջի օգտագործմամբ։

Ձկան Խորոված Հատուկ Ցանցով․ Խորոված Ձուկ Մարինացված Տեսանյութը պատրաստման

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք