Ձկնապուխտով աղցան. Այս նախուտեստն անչափ պարզ է և համեղ

Ձկնապուխտով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել կարտոֆիլով և նեխուրով համեղ և բուրավետ, ձկնապուխտով աղցան հետաքրքիր և համեղ սոուսով:

Այս նախուտեստն իսկական հաճույք է գուրմանի համար:

Ձկնապուխտով աղցան

Ձկնապուխտով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 2 հատ

_Ապխտած սկումբրիա 1 — 2 հատ

_Կանաչ սոխ 1 փունջ

_Նեխուր 2 ցողուն

_Բնական յոգուրտ 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ 1 թեյի գդալ

_Մանանեխի սերմեր 1 ճաշի գդալ

_Սոյայի սոուս 1 ճաշի գդալ

_Պղպեղ՝ ըստ ճաշակի

Ձկնապուխտով աղցան

Ձկնապուխտով աղցան. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը կեղևով եփել, սառելուց հետո մաքրել և կտրատել խորանարդներով։

_Սոխն ու նեխուրը մանր կտրատել։

Խորհուրդ՝ կանաչ սոխը կարելի է փոխարինել գլուխ սոխով։

_Ապխտած ձկան միսը նույնպես խորանարդներով կտրատել։

_Խառնել բոլոր բաղադրիչները:

_Սոուս պատրաստելու համար խառնել մանանեխը, սոյայի սոուսը, բնական մածունը։

_Աղցանը համեմել պղպեղով, բայց աղ անել պետք չէ՝ սոյայի սոուսը աղի է, ձուկը նույնպես։

_Աղցանը հագեցնել սոուսով, խառնել և մատուցել։

_Ցանկության դեպքում կարող եք մոտ 20 րոպեով դնել սառնարանը, որպեսզի սառչի։

_Աղցանը շատ օրիգինալ է ստացվում և այն պատրաստում եմ նույնիսկ տոնական սեղանի համար, հյուրերը միշտ հավանում են այն։

Ապխտած աղցան

Ցանկության դեպքում կարելի է նաև ավելացնել այլ կանաչիներ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

3 Նոր գարնանային թարմ աղցան

Խնդրում ենք Գնահատեք