Ձմեռային կոմպոտ. Արագ ստացվող հիանալի ըմպելիք

Ձմեռային կոմպոտ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մանդարինով Ձմեռային կոմպոտ վայելելու լավագույն ժամանակներն են: Եկեք պատրաստենք շատ բուրավետ այս մրգով ու չրերով անուշաբույր և գեղեցիկ ըմպելիք։

Ձմեռային կոմպոտ

Ձմեռային կոմպոտ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մանդարին 4 հատ

_Ցանկացած չիր100 գր

_Խնձոր 2 հատ

_Մեղր 2 ճաշի գդալ

_Դարչինի ձողիկներ 2 հատ

_Թարմ կոճապղպեղ 4 շերտ

Ձմեռային կոմպոտ
Պատրաստման եղանակը

_Չրերը 10-12 ժամ թրմել 2,5 լիտր ջրի մեջ։

_Մանդարիններն ու խնձորները լավ լվանալ խոզանակով:

_Առանց կեղևը հանելու կտրատել 8-10 մասի, միայն հանել խնձորների միջուկը։

_Չրերով թուրմին ավելացնել կոճապղպեղը, դարչինի կոտրատած ձողիկները, մանդարինը և խնձորը։

_Դնել միջին կրակի վրա, հասցնել եռման աստիճանի և եփել 10 րոպե։

_Վերցնել կրակից, ծածկել կափարիչով և սրբիչով, թողնել ամբողջովին սառչի, մոտ 3 ժամ, որից հետո հեռացնել կոճապղպեղն ու դարչինը, ավելացնել մեղրը և հարել։

Ձմեռային կոմպոտ

Բարով վայելեք:

Տեսանյութ

Ժելե ցիտրուսներով և կոմպոտով

Խնդրում ենք Գնահատեք