Ձմեռային պատրաստուկ. Համեղ, արագ և հարմար

Ձմեռային պատրաստուկ Պահածոներ

Ձեզ ենք ներկայացնում թե ինչպես պատրաստել ձմեռային պատրաստուկ համեղ պահածո, որը գործնական և հարմար է բորշչի և աղցանների համար:

Բորշչի պատրաստման ժամանակը նվազեցնելու համար դուք կարող եք օգտագորլել այս համեղ պատրաստուկը հիմնական բանջարեղենից: Շատ գործնական է և հարմար:

Ձմեռային պատրաստուկ

Ձմեռային պատրաստուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 500 գր

_Սոխ 500 գր

_Գազար 500 գր

_Քաղցր պղպեղ 500 գր

_Ճակնդեղ 1 կգ

_Սխտոր 1 գլուխ

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Քացախ 50 մլ

Ձմեռային պատրաստուկ

Ձմեռային պատրաստուկ. Պատրաստման եղանակը

_Քերել ճակնդեղը և գազարը խոշոր քերիչով:

_Մանր կտրատել սոխը, քաղցր պղպեղը:

_Սխտորը կտրել՝ ինչպես ցանկանում եք:

_Լոլիկը կարելի է կեղևազերծել և տրորել բլենդերով մինչև մածուկ ստացվի:

Հուշում. Ըստ ձեր ցանկության, կարող եք ավելացնել նաև կծու պղպեղ և այն համեմունքները, որոնք միշտ ավելացնում եք բորշչի մեջ:

_Սոխը տապակել բուսական յուղով մինչև թափանցիկ դառնա, ապա ավելացնել գազարը և տապակել մինչև փափկի:

_Ավելացնել ճակնդեղը և բուլղարական պղպեղը, աղը, շաքարավազը և խառնել:

_Ավելացնել քացախը և սխտորը, խառնել և եփել 5 րոպե:

_Պատրաստման ընդհանուր ժամանակը մոտ 20 րոպե է:

_Պահածոն լցնել չոր, նախապես ստերիլիզացված բանկաների մեջ և փակել կափարիչներով:

_Թողնեկ, որ սառչի, իսկ հետո դնել նկուղում կամ պահարանում:

Ձմեռային պատրաստուկ

Բորշչին ավելացնելուց բացի, նման պատրաստուկը կարելի է օգտագործել որպես աղցան՝ վրան կարող եք լցնել չզտված բուսական յուղ և ավելացնել թարմ սխտոր կամ կանաչ սոխ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ նորույթ, Բազուկի ճավից և տերևներից

Խնդրում ենք Գնահատեք