Ձմերուկի մարինադ. Անսովոր համ, բույր և գեղեցիկ գույներ
Սրանք իմ համտեսած ամենահամեղ թթու ձմերուկներն են, գլխավորը՝ քացախ չկա: Գիտե՞ք, ինչ գրավիչ համ ունեն, անսովոր այս մարինադն իմ երեխաները պարզապես շատ են սիրում:

Ձմերուկի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները
_1 լիտր տարայի համար 0,6-0,65 կգ
_2 լիտր տարայի համար 1,2-1,3 կգ
_3 լիտր տարայի համար 1,8-2 կգ
_Նեխուրի տերևներ՝ ըստ ճաշակի
Մարինադ
_Ջուր 1,5 լ
_Աղ (30 գ) 1 ճաշի գդալ
_Շաքար (90 գ) 3 ճաշի գդալ
_Չոր կիտրոնաթթու (6 գ) 1 թեյի գդալ

Ձմերուկի մարինադ. Պատրաստման եղանակը
Ձմերուկը լավ լվանալ սպունգով և խմորի սոդայով:
_Այնուհետև կեղևի հետ միասին կտրել կտորներով, որոնք հեշտությամբ կանցնեն բանկայի վզիկը:
_Նախքան ձմերուկները բանկայի մեջ դնելը, ջուրը լցնել կաթսայի մեջ և եռացնել:
_Տեղադրել ձմերուկները բանկաների մեջ որքան հնարավոր է՝ ամուր, արանքներում դնել նեխուրի տերևներ:
_Ձմերուկների վրա լցնել եռման ջուր և թողնել սեղանին 20-30 րոպե: Նշված ժամանակից հետո ջուրը կաթսայի մեջ լցնել՝ որոշելու համար մարինադի քանակը:
_Կաթսայի մեջ լցնել նոր ջուր և ավելացնել աղը, կիտրոնաթթուն և շաքարը 1,5 լիտր ջրի չափով, որոնք նշված են բաղադրիչների մեջ:
_Մարինադը եռացնել և լցնել բանկաների մեջ գտնվող ձմերուկների վրա:
_Փակել կափարիչներով, բանկաները շրջել, փաթաթել ծածկոցով և թողնել սառչեն:
_Պահածոները պահել պահարանում, միայն մութ տեղում:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դեղձի չիր







