Ձվածեղով աղցան. Հագեցնող համեղ ուտեստ

Ձվածեղով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել ձվածեղով աղցանի բաղադրատոմս:

Պարզ մթերքներով պատրաստվող անսովոր համեղ աղցանն ընդամենը 10 րոպեից կլինի սեղանին:

Ձվածեղով աղցան

Ձվածեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Խաշած հավի կրծքամիս 1 հատ

_Աղ, պղպեղ, քրքում և այլ համեմունքներ՝ ըստ ձեր ցանկության

_Թարմ վարունգ 1 հատ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Մանանեխ 1 թեյի գդալ

Ձվածեղով աղցան

Պատրաստման եղանակը

_Ձուն հարել աղով և համեմունքներով, տապակել ձվածեղ։

_Խաշած հավի միսը կտրատել։

_Վարունգը կտրատել շերտերով, պղպեղը՝ խորանարդներով:

_Ձվածեղը շերտերով կտրատել։

_Խառնել բոլոր բաղադրիչները և համեմել թթվասերով և մանանեխով։

Ձվածեղով աղցան

Հուշում. աղցանին կարող եք ավելացնել կանաչ սոխ և կանաչիներ: Կարելի է լցնել սովորական մայոնեզ, բայց ավելի համեղ է ստացվում, եթե վերցնեք թթվասերով և մանանեխով սոուս։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր աղցան բրոկոլիով

Խնդրում ենք Գնահատեք