Այս Ձվածեղով աղցանը կարող եք պատրաստել ամբողջ տարին, բայց երբ արդեն թարմ բանջարեղենի սեզոն է, խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստել այն։
Բավականին համեղ, շատ ախորժելի աղցան է ստացվում, որը կարելի է մատուցել ճաշին, ընթրիքին, տոնական սեղանին։

Ձվածեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 150 գր
_Թարմ վարունգ 1 հատ
_Պահածոյացված եգիպտացորեն 4 ճաշի գդալ
_Խոզապուխտ 300 գր
_Հավի եփած կրծքամիս 1 հատ
_Ձու 3 հատ
_Աղ, պղպեղ, մայոնեզ՝ ըստ ճաշակի


Ձվածեղով աղցան. Պատրաստման եղանակը
_Կաղամբը մանր կտրատել։
_Վարունգը կտրատել բարակ շերտերով։
_Բարակ շերտերով կտրատել նաև խոզապուխտը կամ ապխտած երշիկը։
_Հատ-հատ ձվերին աղ անել և հարել, մինչև հարթ լինի և մեկական տապակել տաք թավայի մեջ՝ քիչ քանակությամբ բուսայուղով։
_Ձվածեղը թողնել սառչի, փաթաթել և բարակ շերտերով կտրել:
_Հավի միսը պետք է նախապես եփել աղ արած և համեմունքներ ավելացրած ջրի մեջ: Սառելուց հետո մանր կտրատել։
_Քամել եգիպտացորենը մարինադից:
_Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել մայոնեզով ըստ ճաշակի և դնել սառնարանը 30 — 50 րոպե:

Աղցանը շատ հագեցնող է ստացվում, կարելի է մատուցել թխած կարտոֆիլի հետ, կարելի է օգտագործել նույնիսկ որպես առանձին ճաշատեսակ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թարմ կաղամբով աղցան







