Ձվածեղով աղցան. Դյուրամարս ուտեստը թեթևություն կպարգևի օրվա ավարտին

Ձվածեղով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք ձվածեղով աղցան: Մի անգամ սովորական բաղադրիչներին ավելացրի մի քանի մթերք, և աղցանը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Ընտանիքս գնահատեց ձվածեղով պատրաստված աղցանը և խնդրում է պատրաստել այն բոլոր տոներին:

Խոզապուխտը կարող է փոխարինվել ցանկացած այլ մսամթերքով: Հավատացեք ինձ, այս կերակուրի բնօրինակ համը կդառնա ձեր նախընտրածը:

Ձվածեղով աղցան

Ձվածեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզապուխտ 300 գր

_Հավի կրծքամիս 1 հատ

_Պեկինյան կաղամբ 1 հատ

_Կորեական գազար 200 գր

_Ձու 3 հատ

_Մայոնեզ 100 գր

_Ընկույզ 1 ճաշի գդալ

Ձվածեղով աղցան

Ձվածեղով աղցան

Ձվածեղով աղցան. Պատրաստման եղանակը

_Կտրել չինական կաղամբը: Լցնել աղցանի ամանի մեջ:

_Խոզապուխտը կտրատել երկար շերտերով: Ավելացնել կորեական գազարը:

_Եփած հավի կրծքամիսը կտրատել շերտերով:

_Հարել ձվերը, ավելացնել 2 ճաշի գդալ ջուր և մի քիչ ալյուր: Ձվածեղը տապակել, երբ սառչի՝ կտրել շերտերով:

_Ամեն ինչ խառնել: Համեմել մայոնեզով `ըստ ճաշակի:

_Բնօրինակ բաղադրատոմսում աղցանի վրա ընկույզ են ցանում, բայց կարելի և կտրատած կանաչիներով փոխարինել:

Ձվածեղով աղցան

Ձվածեղով աղցան

Այս աղցանը կարելի է ասել, որ անկրկնելի է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք