Ձվով աղցան. Թեթև և հագեցնող նախաճաշ

Ձվով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ձվով աղցանները շատ հարմարավետ սնունդ են։ Դրանք թվում են տոնական, բայց պատրաստվում են արագ և հեշտությամբ:

Ձվով աղցան

Ձվով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 6 հատ

_Խոզապուխտ 4 բարակ շերտ

_Նեխուրի ցողուններ 2-3 հատ

_Կանաչ սոխի 4 ցողուն

_Մաղադանոս 1 փոքր փունջ

_Մայոնեզ 3-4 ճաշի գդալ

_Կարրի 0,3 թեյի գդալ

_Աղ, թարմ աղացած սև պղպեղ

_Սպիտակ հացի շերտեր տոստ՝ մատուցելու համար

Ձվով աղցան

Ձվով աղցան
Ձվով աղցան. Պատրաստման եղանակը

_Ձվերը լցնել աղ արած ջրի մեջ, եփել, վերցնել կրակից և թողնել 10 րոպե։

_Այնուհետև մի երկու րոպե թողնել սառը ջրի մեջ, մաքրել։

_Խոզապուխտը մանր կտրատել, դնել մի փոքր տաքացրած տապակի մեջ, տապակել միջին ջերմության վրա, որից հետո տապակած կտորները դրեք թղթե սրբիչների վրա:

_Կանաչ սոխի սպիտակ մասը շատ բարակ օղակներով կտրատել, կանաչը 1 սմ երկարությամբ կտորներով, իսկ նեխուրը բարակ շերտերով կտրատել։

_Մաղադանոսի տերևները պոկել, կտրատել։

_Ձվերը կտրատել փոքր խորանարդներով։ Խառնել սոխը, նեխուրը և մաղադանոսը։

_Առանձին խառնել մայոնեզը, կարրին և պղպեղը։

_Համեմել աղցանը, վրան լցնել տապակած մսակտորները և մատուցել տոստով։

Ձվով աղցան

Ձվով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տոնական շքեղ աղցան

Խնդրում ենք Գնահատեք