Առաջարկում ենք պարզ մթերքներով պատրաստել Ձվով նախուտեստ, որն իր համով ու գեղեցկությամբ կհմայի բոլորին:
Տոնական սեղանի բոլոր ուտեստներից սա ամենահագեցնող և հաճելիներից մեկն է: Այն անմիջապես գրավում է հյուրերի ուշադրությունը: Սովորաբար այս նախուտեստը մատուցում են հիմնական տաք ուտեստից առաջ։

Ձվով նախուտեստ. Անհհրաժեշտ բաղադրիչներ
_Ձու 6 հատ
_Խոզապուխտ կամ եփած երշիկ 100 գ
_Բուլղարական պղպեղ 1 հատ
_Լոլիկ 0,5 հատ
_Ձիթապտուղ 200 գ
_Կանաչ սոխ 1 փունջ
_Աղացած կարմիր պղպեղ 0,5 թեյի գդալ
_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ 2 ճաշի գդալ


Ձվով նախուտեստ. Պատրաստման եղանակը
_Պինդ խաշել և մաքրել ձվերը, մեջտեղից կիսել, դեղնուցները հանել և տրորել։
_Եփած երշիկը և կանաչիները մանր կտրատել, լցնել տրորած դեղնուցի վրա, ավելացնել մայոնեզ և խառնել։
_Ձվի կեսերը լցնել այս զանգվածով։
_Լոլիկը և բուլղարական պղպեղը մանր կտրատել։ Լցոնած ձվերի վերին մասը զարդարել, ինչպես ցույց է տրված նկարում՝ միջուկը հնարավորինս ծածկելով։
Ձվով նախուտեստը պատրաստ է:

Իսպանիայում այս նախուտեստի տարբեր բաղադրություններ կան, ավելացնում են ձիթապտուղ, կապերսներ, կամ ամեն ինչ համեմել բալզամիկ սոուսով:

Լցոնած ձվերը հատկապես համեղ են, երբ դրանք մի փոքր տաք են ու փափուկ։ Ուստի բանջարեղենը նաև գործնական ֆունկցիա է կատարում՝ չթողնելով, որ դեղնուցը չորանա։
Անպայման պահպանեք այս բաղադրատոմսը:
Տեսանյութ
Ամանորյա աղցաններ







