Ղանձիլի մարինադ կարող ենք պատրաստել, նույնիսկ, եթե քաղաքում ենք ապրում: Մարտի կեսերից բոլոր ֆերմերային շուկաներում վաճառվում են զմրուխտե սխտորի հարուստ բույրով փնջեր։
Վաղ գարնանը բնությունը տալիս է առաջին վայրի կանաչիները՝ վայրի սխտորը (ղանձիլ): Դ
Հուշում. օգտագործեք սովորական սեղանի քացախ: Եթե նախընտրում եք ավելի նուրբ համ, փոխարինեք նույն քանակությամբ խնձորի քացախով:

Ղանձիլի մարինադ. Բաղադրիչներ
_Ղանձիլ 600–800 գ
_Ջուր 1 լ
_Քացախ 5 ճաշի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Աղ 1 ճաշի գդալ
_Բուրավետ պղպեղ 6–8 հատ
_Մեխակ 4 հատ

Ղանձիլի մարինադ. Պատրաստման եղանակը
_Տեսակավորել կանաչիները, մանրակրկիտ լվանալ: Կտրեք անօգտագործելի ծայրերը՝ 1-1,5 սմ:
_Որպեսզի վայրի սխտորը պահպանի իր վառ գույնը, այն 30 վայրկյան թաթախեք եռման ջրի մեջ, ապա հանեք աքցանով և անմիջապես ընկղմեք սառցաջրի մեջ։
_Պաղեցրած վայրի սխտորը շարել ստերիլիզացված բանկաների մեջ։
_Փոքր կաթսայի մեջ եռացնել մարինադի համար անհրաժեշտ ջուրը։ Ավելացնել համեմունքներ, աղ և շաքար: Խառնել այնքան, մինչև բյուրեղներ չմնան։
_Հեռացնել մարինադը կրակից, լցնել քացախը։
_Վայրի սխտորով բանկաների մեջ լցնել ստացված տաք մարինադը։
_Բանկաները փակել, շուռ տալ, փաթաթել և թողնել, որ ամբողջովին սառչի։

Օգտագործեք այս պահածոն որպես անկախ խորտիկ կամ օրինակ աղցան պատրաստելու համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բրոկոլիի թթու







