Ճակնդեղի աջիկա. Համեղ սոուս, որը համերի փունջ կավելացնի ձեր ուտեստներին

Ճակնդեղի աջիկա Պահածոներ

Ճակնդեղի աջիկա. Համեղ սոուս, որը համերի փունջ կավելացնի ձեր ուտեստներին

Ընդհանուր առմամբ աջիկան աղացած բանջարեղենի և համեմունքների կծու խառնուրդ է: Այդ պահածոն երբեմն մատուցում են որպես սոուս մսեղենի համար, որոշ դեպքերում աջիկան օգտագործվում է որպես մարինադ:

Մենք առաջարկում ենք այս համեղ պահածոյի նոր մեկնաբանությունը. Եկեք պատրաստենք աջիկա ճակնդեղով: Այս բանջարեղենը լավ է համակցվում մսի հետ և նույնիսկ ավելացվում է շվեդական կոտլետներին:

Ճակնդեղի սոուսը ոչ միայն ախորժելի գույն ունի, այլև անզուգական հատկություն` ծանոթ մսամթերքի համը բացահայտելու համար: Ձմռան համար նախապատրաստված աջիկայի բոլոր բաղադրատոմսերից այս մեկն արժանի է առաջին տեղին:

Ճակնդեղի աջիկա

Ճակնդեղի աջիկա. Անհրաժեշտ բաղադրիչները

  • ճակնդեղ 2 կգ
  • լոլիկ 3 կգ
  • բուլղարական պղպեղ 12 հատ
  • սխտոր 3 գլուխ
  • չիլի պղպեղ 10 հատ
  • արևածաղկի ձեթ 0,5 բաժակ
  • քացախ 0,5 բաժակ
  • շաքար 3 ճաշի գդալ
  • աղ` ըստ ճաշակի

Ճակնդեղի աջիկա

Ճակնդեղի աջիկա. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ և չորացնել բոլոր բաղադրիչները: Կճպել ճակնդեղը և սխտորը: Կտրատել բանջարեղենը այնպիսի կտորներով, որոնք կարելի է հարմար կերպով անցկացնել մսաղացով:
  2. Բանջարեղենը մանրացնել, ավելացնել բուսական յուղը, 9% քացախը, շաքարն ու աղը:
  3. 40 րոպե եփել, այնուհետև լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել կափարիչներով, շրջել գլխիվայր և փաթաթել տաք ծածկոցով:

Կախված բանջարեղենի հյութեղությունից` այս քանակի մթերքներից ստացվում է մոտ 8 հատ 1 լիտրանոց բանկայով աջիկա: Ձմռանն ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք այս պահածոյի համար, այնպես որ բաղադրատոմսն անպայման պահպանեք:

Ճակնդեղի աջիկա

Ճակնդեղի աջիկան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ ՍՈՈՒՍ Մսային Ուտեստների համար․ Խորովածի, խոզի բդի, մսեղենի թարմ սոուս

Խնդրում ենք Գնահատեք