Ճակնդեղով աղցան. Նրբահամ հագեցնող ուտեստ

Ճակնդեղով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այս Ճակնդեղով աղցանի ընդամենը մեկ չափաբաժին ամեն օր ուտելը ձեր օրգանիզմը կապահովի մանրաթելերի անհրաժեշտ քանակությամբ:

Փորձեք և շատ շուտով դուք դրական փոփոխություններ կտեսնեք։

Ճակնդեղով աղցան

Ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բազուկ 1 հատ (մեծ)

_Գազար 2 հատ (միջին)

_Կարմիր սոխ 1 հատ (փոքր)

_Մաղադանոս 1 փունջ

_Նռան հատիկներ 1/2 բաժակ

_Դդումի սերմեր 3 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Մեղր 1 թեյի գդալ

_Նռան սոուս Նարշարաբ 1,5 ճաշի գդալ (ըստ ցանկության)

_Ձիթայուղ 1,5 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Ճակնդեղով աղցան
Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը

_Խառնել սոուսի բոլոր բաղադրիչները և թողնել 10 րոպե՝ թրմվելու համար։

_Տապակել դդումի սերմերը չոր տապակի մեջ, 3 րոպե։

_Մաքրել ճակնդեղն ու գազարը և քերել միջին քերիչով։

_Մաքրել սոխը և կտրատել փոքր խորանարդներով, մաղադանոսը մանր կտրատել։

_Մի ամանի մեջ խառնել ճակնդեղը, գազարը, մաղադանոսը և սոխը, վրան լցնել սոուսը, խառնել։

_Աղցանի վրա ցանել նռան հատիկները և վրան լցնել դդմի սերմերը։

Ճակնդեղով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բազուկով աղցան

Խնդրում ենք Գնահատեք