Թեթև Ճակնդեղով աղցան արդիական է տարվա ցանկացած ժամանակ: Այն առողջ սննդակարգի հիմնական բաղադրիչն է: Բացի այն, որ ճակնդեղը օգնում է մաքրել մարմինը տոքսիններից, այն նաև դրական ազդեցություն ունի մաշկի և մազերի աճի համար: Եվ սա արդեն լուրջ հիմք է մտածելու՝ այս ուտեստը հաճախ օգտագործելու մասին:
Մենք ձեզ կասենք, թե ինչ կարող եք պատրաստել ճակնդեղով: Հետաքրքիր բաղադրատոմսերն, իհարկե, հնարավոր չէ հաշվել, բայց մենք կենտրոնանալու ենք մեկի վրա, որը շատ հաջող է և հնարավորինս պարզ: Անանուխով և ձիթապտուղով ճակնդեղի աղցանը հիանալի թեթև նախուտեստ է բոլոր առիթների համար:

Ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ճակնդեղ 900 գ
_Ջուր 2 ճաշի գդալ
_Քացախ 2 ճաշի գդալ
_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
_Աղ 0.5 թեյի գդալ
_Սև պղպեղ (աղացած) 0.25 թեյի գդալ
_Ձիթապտուղ 0.25 բաժակ
_Անանուխ 2 ճաշի գդալ
Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը
_Լվանալ ճակնդեղը և մաքրել կեղևից, եփել այնքան ժամանակ, մինչև այն փափկի (սա կտևի մեկուկես ժամ):
_Սառեցնել պատրաստի բանջարեղենը և կտրել փոքր խորանարդներով:
_Սոուս պատրաստելու համար խորը ամանի մեջ լցնել քացախը, ձիթապտղի յուղը, աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի:
_Թասի մեջ լցնել կտրատած ճակնդեղը, մանր կտրատած ձիթապտուղը և 1 ճաշի գդալ մանր կտրատած անանուխը:
_Բաղադրությունը համեմել, լավ խառնել, աղցանի ամանը սննդի թաղանթով ծածկել և դնել սառնարանը 1 ժամ:
_Երբ ճակնդեղը ներծծվում է համեղ սոուսով, կարելի է վստահ հյուրասիրել այս գեղեցիկ ու ախորժելի նախուտեստը:

Սա իդեալական խորտիկ է տապակած սպիտակ ձկան և բանջարեղենով խաշած բրնձի համար:
Ճակնդեղով աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր բաղադրիչով յուրահատուկ համեղ վինեգրետ








