Այս Ճակնդեղով աղցանը մատուցվել է բարձրաստիճան ազնվականներին դեռևս 18-րդ դարում: Հին խոհարարական գրքում, որից վերցված է բաղադրատոմսը, նույնիսկ մշակված էր եղանակը, թե ինչպես է պետք այս աղցանը մատուցել, ինչ ուտեստների հետ և այլն։
Այսօր ներկայացնում ենք յուրօրինակ բաղադրատոմսը և ամենազարմանալին այն է, որ այսօր յուրաքանչյուր մարդ կարող է իրեն թույլ տալ նման աղցան։ Իսկ դրա օգտակարության մասին չարժե խոսել, որովհետև ազնվական0ները հասարակ ոչինչ չէին ուտի )
Շատ համեղ է, փորձե՛ք։

Ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ճակնդեղ 1 կգ
_Սոխ 2 հատ
_Ընկույզ 200 գր
_Սալորաչիր 300 գր
_Արևածաղկի ձեթ 100 մլ
_Աղացած համեմ 1 ճաշի գդալ
_Մեղր 1,5-2 ճաշի գդալ

Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը
_Ճակնդեղների վրա լցնել եռման ջուր և լավ եփել:
_Այնուհետև մաքրել կեղևը և ճակնդեղը կտրատել փոքր կտորներով:
_Սալորաչիրը թրջել եռման ջրով, այնուհետև մանր կտրատել։
_Սոխը մանր կտրատել և տապակել արևածաղկի ձեթի մեջ, մինչև ոսկեգույն դառնալը։
_Մանրացնել ընկույզը և խառնել սոխի, մանրացրած սալորաչրի, մեղրի և
ճակնդեղի հետ։

Մատուցելիս ավելացնել աղացած համեմի սերմեր։ Շատ համեղ է աղցանը, անպայման փորձեք:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր բաղադրիչով յուրահատուկ համեղ Վինեգրետ







