Առաջարկում ենք պատրաստել Ճակնդեղով աղցան ծովախեցգետնի ձողիկներով: Այս մթերքների անսովոր համադրությունը ձեզ համի նորություն կպարգևի։

Ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ճակնդեղ 200 գր
_Ծովախեցգետնի ձողիկներ 200 գր
_Ձու 2 հատ
_Կոշտ պանիր 100 գր
_Սխտոր 2 պճեղ
_Մայոնեզը և աղ՝ ըստ ճաշակի

Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը
_Եփել ճակնդեղը, որպեսզի այն հեշտությամբ մաքրվի, անմիջապես տաք ջրից տեղափոխել սառը ջրի մեջ և թողնել այդպես 5 րոպե։
_Այնուհետև քամել ջուրը և նորից լցնել սառը ջուր։ Այսպես ճակնդեղը կմնա ավելի հյութալի։
_Ճակնդեղը մաքրել ու քերել խոշոր քերիչով։
_Ձվերը եփել, թողնել սառչի և մաքրել, կտրատել փոքր խորանարդներով։
_Ծովախեցգետնի ձողիկները կտրատել փոքր կտորներով:
_Քերել կոշտ պանիրը խոշոր քերիչով։
_Սխտորն անցկացնել ճզմիչով և խառնել 4 ճաշի գդալ մայոնեզի հետ։
_Բոլոր մթերքները խառնել և համեմել մայոնեզով, խառնել աղցանը, փորձել, անհրաժեշտության դեպքում աղ ավելացնել։

Աղցանը կարող եք անմիջապես մատուցել սեղանին։ Դուք կարող եք ավելացնել սխտորի և կոշտ պանրի քանակն ըստ ճաշակի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր բաղադրիչով յուրահատուկ համեղ Վինեգրետ







