Ինտերնետում թերթում էի էջերը, հանդիպեցի ծովախեցգետնի ձողիկներով և ճակնդեղով աղցանի բաղադրատոմսը: Համադրությունը անսովոր էր, ուստի ես որոշեցի փորձել:
Համը հաճելիորեն զարմացրեց ինձ: Բացի այդ, այս աղցանը բավականաչափ թեթև է ուշ ընթրիքի համար: Ավելի լավ է մայոնեզը բացառել սոուսից կամ օգտագործել ցածր կալորիականությամբ մթերք:
Ընդհանուր առմամբ, բաղադրատոմսը դասվում է պարզերի շարքին, այնպես որ կարող եք թեկուզ ամեն օր պատրաստել:

Ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ճակնդեղ 200 գր
_Ձու 2 հատ
_Կոշտ պանիր 100 գ
_Ծովախեցգետնի ձողիկներ 100 գ
_Մայոնեզ 2 ճաշի գդալ
_Թթվասեր 2 ճաշի գդալ
_Սխտոր 1 պճեղ
_Աղ՝ ըստ ճաշակի


Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը
_Եթե ծովախեցգետնի ձողիկները սառեցված են, դրանք նախապես հանեք, որպեսզի հալվեն: Դրանից հետո կտրատեք փոքր կտորներով:
_Խաշել ճակնդեղը և ձվերը: Երբ սառչեն՝ մաքրել կեղևը և քերել խոշոր քերիչով: Նույն կերպ խոշոր քերիչով քերել պանիրը:
_Աղցանի սոուսը պատրաստելու համար մայոնեզը խառնել թթվասերի և սխտորի հետ, որը պետք է ճզմել մամլիչով: Ստացված սոուսն ավելացնել աղցանին ու խառնել:
_Համտեսել աղցանը, անհրաժեշտության դեպքում`աղ անել:
_Լցնել նախուտեստը բացվող օղակի մեջ և հարթեցնել գդալով: Աղցանը սառնարանում դնել 2-3 ժամով:
_Երբ աղցանն արդեն ներծծվել է, զգուշորեն հանել աղցանի բացվող օղակը և նախուտեստը մատուցել սեղանին:

Եթե շտապում եք և ժամանակ չունեք աղցանը դասավորելու և սառեցնելու համար, հոգ չէ: Պարզապես լցնել բաղադրիչները աղցանի ամանի մեջ և կարող եք միանգամից ուտել: Հավատացեք ինձ, ուտեստի համը չի փոխվի:
Ճակնդեղով աղցանը Ծովախեցգետնի ձողիկներով պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Յուրահատուկ վինեգրետ







