Պատրաստեք ճակնդեղով աղցան. 10 րոպեում ճակնդեղն ու ձուն դառնում են ռեստորանային ուտեստ:
Ճակնդեղը վաղուց դարձել է այն ունիվերսալ մթերքներից մեկը, որով պատրաստվում են առաջին, երկրորդ ճաշատեսակներ, շատ համեղ և առողջարար աղցաններ։
Ձեզ ենք առաջարկում ևս մեկ հետաքրքիր բաղադրատոմս:

Ճակնդեղով աղցան. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ կարտոֆիլ 1 հատ
_ ճակնդեղ 3 հատ
_ վարունգ 1 հատ
_ սոխ 0,5 հատ
_ ձու 2 հատ
_ բուսական յուղ, աղ, պղպեղ, մաղադանոս։

Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը
_Քերել խաշած ճակնդեղը խոշոր քերիչով։
_ Եփած կարտոֆիլը նույնպես քերել խոշոր քերիչով։
_ Սոխը կտրատել բարակ կես օղակներով:
_ Վարունգը նույնպես քերել։
_ Բոլոր բաղադրիչները խառնել ամանի մեջ և ավելացնել մանր կտրատած մաղադանոսը։
Հուշում. բացի մաղադանոսից, սամիթը, կանաչ սոխը նույնպես հիանալի են, իսկ համեմն՝ ըստ ճաշակի:
_ Եփած ձվերը կտրատել չորս մասի։
_ Աղցանը համեմել մայոնեզով, դնել ափսեի վրա և վրան դնել ձվի քառորդ մասերը։

Աղցանը թրմելու կարիք չկա, պարզապես կարելի է սառնարանում մի փոքր դնելու սառելու համար և մատուցել սեղանին։
Այն հիանալի համադրվում է մսային և տարբեր կողմնակի ուտեստների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Վինեգրետ նոր բաղադրիչով







