Ճակնդեղով աղցան պատրաստելը շատ հեշտ ու պարզ գործ է, իսկ եթե հաշվի առնենք, որ այն նաև շատ առողջարար է, ավելի մեծ կլինի այն պատրաստելու ցանկությունը
Իհարկե, ճակնդեղով աղցանի շատ բաղադրատոմսեր կան, որոնք այսօր էլ պահանջված են, բայց աղցանները հարմար են, քանի որ կարող եք փորձարկել դրանց պատրաստման մեջ՝ օգտագործելով անսովոր բաղադրիչներ, փորձել ոչ ստանդարտ համակցություններ։
Եկեք փորձեք այս բաղադրատոմսը և այն անպայման կոգեշնչի ձեզ նոր բան ստեղծելու համար։

Ճակնդեղով աղցան. Բաղադրիչները
_ 3 տանձ
_ 100 գրամ կաթնաշոռային պանիր
_ 1 խաշած ճակնդեղ
_ 70 գր ընկույզ
_ 3 ճաշի գդալ բուսական յուղ
_ 0,5 թեյի գդալ աղ
_ 0,5 թեյի գդալ մանանեխ
_ 1 թեյի գդալ մեղր
_ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
_ 0,5 թեյի գդալ չորացրած ռեհան
_ 1 թեյի գդալ չորացրած սոխ
_ 0,5 թեյի գդալ չորացրած սխտոր

Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը
_ Մաքրել տանձերը սերմերից, կտրատել խորանարդիկներով և լցնել խորը ամանի մեջ։
_ Կաթնաշոռային պանիրը նույնպես խորանարդիկներով կտրատել ու ավելացնել մրգին։
_ Մեկ ճակնդեղը խաշել, կտրատել ու ավելացնել աղցանին։
_ 70 գ ընկույզը մանրացնել բլենդերով և նույնպես ուղարկել ամանի մեջ։
_ Առանձին ամանի մեջ խառնել 3 ճաշի գդալ բուսայուղը, աղը, մանանեխն ու մեղրը։ Չմոռանաք ավելացնել կիտրոնի հյութը։
_ Ձեզ անհրաժեշտ կլինի նաև չորացրած ռեհան, չորացրած սխտոր և չորացրած սոխ։ Խառնել բոլոր բաղադրիչները և լցնել աղցանի վրա, խառնել։
Սա պարզ և արագ ուտեստ է, շատ ժամանակ չի պահանջում և միևնույն ժամանակ ունի հիանալի համ։

Չեք ամաչի հյուրասիրության սեղանին դնել, քանի որ այն անպայման կուրախացնի հյուրերին։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր բաղադրիչով վինեգրետ







