Ընկույզով և ճակնդեղով աղցանը շատ առողջարար, համեղ և անուշաբույր նախուտեստ է: Կերեք թեկուզ ամեն օր, այս աղցանը շատ թարմ և հագեցնող է:
Նման աղցանը պատրաստելը շատ հեշտ է, իսկ տեսքն այնքան շքեղ, որ նույնիսկ այն կարելի է մատուցել տոնական սեղանին:
Ճակնդեղով աղցան. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_Ճակնդեղ 5 հատ
_Սոխ 2 հատ
_Սխտոր 2 — 4 պճեղ
_Ընկույզ 100 գ
_Սամիթ 1 փունջ
_Աղ 0.5 թեյի գդալ
_Շաքարավազ 0.5 թեյի գդալ
_Կծու պղպեղ
_Քացախ 9% 2 թեյի գդալ
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը
_Ընտրեք լավ կարմիր, հյութալի ճակնդեղ:
_Կտրել սոխը բարակ կես օղակներով: Ավելացնել աղ և շաքար, քացախ, ձեռքով խառնել և թողնել մարինացվի 15 րոպե:
_Խաշել ճակնդեղը կամ թխել ջեռոցում փայլաթիթեղի մեջ:
_Քերել ճակնդեղը խոշոր քերիչով և խառնել սոխի հետ:
_Չոր տապակի մեջ բովել ընկույզը և մանրացնել գրտնակով կամ բլենդերով:
_Շատ մանր կտրատել սխտորն ու կանաչիները:
_Մնում է խառնել բոլոր մթերքները, համեմել բուսայուղով՝ ըստ ճաշակի, աղ ու պղպեղ անել, ավելացնել կծու պղպեղ և մատուցել:

Այս աղցանը կատարյալ է պյուրե կարտոֆիլի, տնական ոճի կարտոֆիլի, փլավների, մսային ուտեստների հետ մատուցման համար:
Ճակնդեղով աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր բաղադրիչով յուրահատուկ համեղ վինեգրետ








