Ճակնդեղով աղցան. Մեկ անգամ փորձելով դուք կախվածության մեջ կընկնեք այս բաղադրատոմսով պատրաստվող նախուտեստից

Ճակնդեղով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր կպատրաստենք Ճակնդեղով աղցան, որն իր համով կմթագնի ցանկացած այլ նախուտեստ:

Անհնար է պատկերացնել բորշչը կամ վինեգրետն առանց ճակնդեղի։ Այս մշակաբույսն այնքան է մտել մեր կենցաղ, որ առանց դրա անհնար է պատկերացնել որոշակի ուտեստների պատրաստումը։ Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ ճակնդեղը մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում։

Ճակնդեղով աղցան

Ճակնդեղով աղցան. Բաղադրությունը

_ ճակնդեղ — 1 հատ

_ խնձորի քացախ — 1 թեյի գդալ

_ թթու վարունգ — 1 հատ

_ մանանեխ — կես թեյի գդալ

_ ձու — 2 հատ

_ շաքարավազ — 1,5 թեյի գդալ

_ սխտոր — 2 պճեղ

_ աղ — 1/3 թեյի գդալ

_ սոխ — 1 հատ

_ բուսական յուղ — 120 մլ

_ կաթ — 50 մլ

Ճակնդեղով աղցան
Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը

_ Խաշել ճակնդեղը և ձվերը մինչև լավ եփվեն, սառելուց հետո մաքրել կեղևը։

_ Ճակնդեղը մանրացնել քերիչի միջին ատամներ վրա, սխտորի պճեղները ճզմել մամլիչով։

_ Թթու վարունգը և ձվերը կտրատել փոքր խորանարդիկներով։

_ Սոխը մանր կտրատել, տապակել 20 մլ բուսայուղի մեջ։ Չմոռանաք սոխին ավելացնել մեկ թեյի գդալ շաքարավազ, հասցնել ոսկեգույն վիճակի։

_ Մեկ ամանի մեջ լցնել մանրացված ճակնդեղը, սխտորը, ձուն, վարունգը և տապակած սոխը։

_ Առանձին ամանի մեջ միացնել կաթը և բուսական յուղը, հարել բլենդերով մինչև սպիտակելը։

_ Զանգվածի վրա լցնել աղ, շաքարավազ, ավելացնել մանանեխ և խնձորի քացախ։ Մայոնեզը հարել ևս կես րոպե, աղցանի վրա լցնել սոուսը։

_ Այն բանից հետո, երբ դուք խնամքով խառնում եք մանրացված բաղադրիչները մայոնեզի հետ, ստանում եք աներևակայելի համեղ աղցան։

Ճակնդեղով աղցան

Նախուտեստը շատ առողջարար է տնական սոուսի և բանջարեղենի շնորհիվ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր բաղադրիչով յուրահատուկ վինեգրետ

Խնդրում ենք Գնահատեք