Ճակնդեղով աղցան. Իտալական համեղ նախուտեստը շատ առողջարար է բաղադրիչների յուրահատկությունների շնորհիվ

Ճակնդեղով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Կան բազմաթիվ եղանակներ Ճակնդեղով աղցան պատրաստելու համար: Աղցանի մեջ ճակնդեղը հաջողությամբ կարելի է համադրել այլ առողջարար մթերքների հետ և համեմել ձիթապտղի յուղով՝ ավելի լավ ներծծվելու համար։

Սովորական ճակնդեղը, որին մենք բոլորս սովոր ենք, արտասովոր բուժիչ հատկություններ ունի։ Ի դեպ, այն օգտակար է ինչպես հում, այնպես էլ խաշած վիճակում։ Այն բուժում է վահանաձև գեղձի հիվանդությունները, կանխում է թրոմբների առաջացումը, վերականգնում է աղիների միկրոֆլորան և բարելավում իմունիտետը։ Եվ ամենակարևորը՝ այս բանջարեղենը զարմանալի համ ունի։

Ծանոթացեք այս զարմանալի աղցանի բաղադրատոմսին, շատ համեղ է ստացվում:

Ճակնդեղով աղցան
Ճակնդեղով աղցան. Բաղադրիչներ

_Ճակնդեղ 4–5 հատ

_Բալզամիկ քացախ 1 ճաշի գդալ

_Սխտոր 1-2 պճեղ

_Նարինջ 0,5 հատ

_Ձիթապտղի յուղ 5 ճաշի գդալ

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

ճակնդեղով աղցան

Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը

_Եփել ճակնդեղը սովորականի պես։ Մաքրելուց հետո կտրել փոքր խորանարդիկներով:

_Կանաչիներն ու սխտորը մանրացնել, պատրաստել սոուսը՝ խառնել կես նարնջի հյութը, ձիթապտղի յուղը և բալզամիկ քացախը։

_Խառնել մանրացված ճակնդեղը կանաչիների և սխտորի հետ։

_Աղցանի վրա ավելացնել քաղցր- կծու ախորժելի սոուսը: Աղ և պղպեղ անել:

Ճակնդեղով աղցան

Այս առողջարար աղցանը դուր կգա նույնիսկ նրանց, ովքեր ճակնդեղ չեն սիրում։ Ցանկության դեպքում աղցանին կարելի է ավելացնել մանրացված ընկույզ։ Այն այնքան համեղ կստացվի, որ անհնար կլինի դրանից կշտանալ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր բաղադրիչով վինեգրետ

Խնդրում ենք Գնահատեք