Ճակնդեղով աղցան. Ուտեստի նրբահամ և յուրատեսակ բաղադրատոմս

ճակնդեղով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Սա նոր ու համեղ ճակնդեղով աղցան է: Դուք կարող եք այն պատրաստել ինքներդ ընթրիքի և տոնի համար: Բոլորին անպայման դուր կգա և նրանք կգնահատեն նոր համը:

Մեր ընտանիքին դա շատ դուր եկավ, ես պատրաստեցի նաև տոնի համար, հյուրերս նույնպես գնահատեցին այն:

 

ճակնդեղով աղցան

Ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ճակնդեղ — 2 հատ

_Ձու — 3 հատ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Շպրոտ — 1 բանկա

_Սոխ — 1 հատ

_Քացախ 50 մլ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Կարտոֆիլ — 2 հատ

Ճակնդեղով աղցան

Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը, ճակնդեղը և ձուն խաշել:

_Սոխը մանր կտրատել, ավելացնել քացախ, թողնել 10-15 րոպե մարինացվի:

_Շպրոտը պատառաքաղով տրորել, դնել աղցանի ամանի հատակին: Վրան լցնել մարինացված սոխը:

_Հաջորդ շերտը կարտոֆիլն է, այն պետք է քերել խոշոր քերիչով և մայոնեզ քսել վրան:

_Մի խնայեք մայոնեզը, լավ քսեք, որպեսզի աղցանը չոր չլինի:

_Հաջորդը՝ ձուն նույնպես քերել խոշոր քերիչով, լցնել աղցանի վրա և քսել մայոնեզով:

_Ճակնդեղը վերջին շերտն է, այն նույնպես պետք է քերել խոշոր քերիչով, վրան մի փոքր աղ ավելացնել և քսել մայոնեզ:

_Թողնել աղցանը մոտ 30 րոպե և մատուցել:

Ճակնդեղով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ նորույթ բազուկի ճավից

Խնդրում ենք Գնահատեք