Ճակնդեղով աղցան. Պատրաստվում է 5 րոպեում բայց համեղ է ինչպես Վինեգրետը

Ճակնդեղով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ճակնդեղով աղցանները օրիգինալ են, հագեցնող և շատ առողջարար։ Այս բաղադրատոմսում ամեն ինչ պարզ է, մթերքը ամենատարածվածն է և արդյունքը ձեզ կգոհացնի։

Ճակնդեղով աղցան

Ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Եփած ճակնդեղ 6 հատ

_Պահածոյացված ոլոռ 1 բանկա

_Սոխ 1 հատ

_Թթու վարունգ 3 — 4 հատ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ կամ բուսական յուղ

Ճակնդեղով աղցան

Ճակնդեղով աղցան

Պատրաստման եղանակը

_Ճակնդեղը եփել կամ թխել ջեռոցում, այսպես բանջարեղենը շատ ավելի առողջարար է ստացվում, մնում է ողջ քաղցրությունն ու վառ բույրը։

_Ճակնդեղն ու վարունգը կտրատել խորանարդներով, սոխը՝ ինչպես կուզեք։

_Ավելացնել ոլոռը, խառնել և համեմել բուսական յուղով կամ մայոնեզով, թթվասերով:

_Աղցանը դնել սառնարանը 30 րոպե և մատուցել։

Ճակնդեղով աղցան

Ստացվում է հիանալի, թեթև և հաճելի աղցան, որը հիանալի համադրվում է տարբեր ուտեստների հետ։

Բարի ախորժակ

Տեսանյութ

Նոր բաղադրիչով համեղ Վինեգրետ

Խնդրում ենք Գնահատեք