Առաջարկում ենք պատրաստել թեթև ճակնդեղով աղցան: Ճակնդեղի լավ կողմն այն է, որ այն հիանալի համադրվում է տարբեր մթերքների և չոր մրգերի հետ։
Արդյունքը օրիգինալ և անսովոր համ է, առողջարար և տոնական աղցան։

Ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Եփած ճակնդեղ 2 — 3 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Խնձոր 250 գր
_Սալորաչիր 100 գր
_Ընկույզ 50 գր
_Չամիչ 50-ական գր
_Թթվասեր կամ բնական մածուն 50 գր
_Աղ՝ ըստ ճաշակի

Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը
_Քերել ճակնդեղը և սխտորը քերիչով։
_Չորացրած մրգերը, եթե չափից ավելի են չորացրել, շոգեխաշել տաք ջրի մեջ, ապա քամել։
_Մաքրել և քերել խնձորները խոշոր քերիչով կամ կտրատել շերտերով։
_Ընկույզները դանակով կտրատել։
_Բոլոր բաղադրիչները խառնել և աղցանը համեմել թթվասերով կամ մածունով։ Եթե սիրում եք՝ կարող եք համեմել մայոնեզով։

Աղցանը ստացվում է թեթև, օրիգինալ, համեղ։ Ընկույզները կարող եք վերցնել ձեր ցանկությամբ։
Կարող եք աղցանին ավելացնել բուսական յուղով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր բաղադրիչով համեղ Վինեգրետ







