Առաջարկում ենք պատրաստել այս դուրամարս, ճակնդեղով աղցանը:

Ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ճակնդեղ 5 հատ
_Կարմիր սոխ 1 հատ
_Մաղադանոս կես փունջ
_Համեմ կես փունջ
_Ձիթայուղ 2 ճաշի գդալ
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
_Չամանի սերմեր 1,5 թեյի գդալ
_Աղացած սև պղպեղ
_Աղ՝ ըստ ճաշակի

Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը
_Ճակնդեղը աղ արած ջրի մեջ եփել 1 ժամ, տեղափոխել սառը ջրով ամանի մեջ և թողնել 30 րոպե։
_Մինչ ճակնդեղը սառչում է, տաքացնել փոքր թավան միջին ջերմության վրա:
_Լցնել չամանի սերմերը և անընդհատ խառնելով 1-2 րոպե։
_Չամանը լցնել հավանգի մեջ և մի պտղունց աղ, թակել մուրճով։
_Մաքրել սոխը և մանր կտրատել։ Մանրացնել մաղադանոսի և համեմի տերևները:
_Փոքր ամանի մեջ խառնել սոխը, մաղադանոսը, համեմը, չամանը, ձիթապտղի յուղը և կիտրոնի հյութը, համեմել աղով, պղպեղով և լավ խառնել:
_Մաքրել ճակնդեղը և կտրատել 1 սմ խորանարդներով։
_Ճակնդեղն ու սոուսը խառնել և դնել սառնարանում առնվազն 1 ժամ։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բազուկով աղցան







