Ճակնդեղով խավիար. Պայծառ ու ախորժելի, համեղ նախուտեստ

Ճակնդեղով խավիար ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պարզ և համեղ Ճակնդեղով խավիար պատրաստեք թե առօրյա նախաճաշի, թե պահածոյացման համար:

Այս նախուտեստի բաղադրատոմսը հին է, սակայն շատերը ցավոք մոռացել են այն և նախընտրում են դդմիկի տարբերակը։ Բացի այդ, խավիարը շատ համեղ է ստացվում, այն շատ ավելի հետաքրքիր է և օրիգինալ:

Ճակնդեղով խավիար
Ճակնդեղով խավիար. Անհրաժեշտ բաղադրիչները

_ ճակնդեղ 500 գ

_ սոխ 2 հատ

_ բուլղարական պղպեղ 1 հատ

_ լոլիկ 300 գ

_ բուսական յուղ 3 ճաշի գդալ

_ աղ 1 թեյի գդալ

_ պղպեղ

_ սխտոր 3 պճեղ

_ դափնու տերև 1 հատ

_ կանաչի

Աղցան ճակնդեղով
Ճակնդեղով խավիար. Պատրաստման եղանակը

_ Ճակնդեղը մաքրել ու քերել խոշոր քերիչով։

_ Կտրել սոխը ըստ ճաշակի, կես օղակներով կամ քառորդներով:

_ Սոխը տապակել բուսայուղի մեջ, մինչև փափկի։

_ Քաղցր պղպեղը կտրատել շերտերով և ավելացնել սոխին։ Խառնել և տապակել մինչև փափկի:

_ Ճակնդեղն ավելացնել բանջարեղենի մեջ, խառնել և եփել։

_ Ընտրեք հյութալի և մսոտ լոլիկ, քերեք և հեռացրեք կեղևը, այն պետք չէ։

_ Լոլիկի խյուսը լցնել բանջարեղենի մեջ, խառնել և եփել կափարիչով ծածկված, մոտ 15 րոպե՝ պարբերաբար խառնելով։

_ Ավելացնել աղ, եփել 5 րոպե առանց կափարիչի, մինչև հեղուկը գոլորշիանա։

_ Ավելացնել դափնու տերև և քերած սխտոր, պղպեղ և մանր կտրատած կանաչի ըստ ճաշակի, խառնել և հանել վառարանից։

_ Հովանալուց հետո, տեղափոխել ամանի մեջ և պահել սառնարանում։

Ճակնդեղով խավիար

Եթե ​​մի քիչ քացախ ավելացնեք և խավիարը լցնեք ստերիլիզացված բանկաների մեջ, փակեք կափարիչներով, ապա այս պահածոն երկար ժամանակ կպահվի նկուղում կամ մառանում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր բաղադրիչով յուրահատուկ վինեգրետ

Խնդրում ենք Գնահատեք