Ճակնդեղով խավիարը հին ուտեստ է, սակայն շատերը մոռացել են այն և նախընտրում են դդմիկի տարբերակը։
Պատրաստենք այս խավիարը, մանավանդ որ այն ստացվում է, շատ ավելի հետաքրքիր և օրիգինալ:

Ճակնդեղով խավիար. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ճակնդեղ 500 գր
_Սոխ 2 հատ
_Բուլղարական պղպեղ 1 հատ
_Լոլիկ 300 գր
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
_Պղպեղ՝ ըստ ճաշակի
_Սխտոր 3 պճեղ
_Դափնու տերև 1 հատ
_Կանաչի՝ ըստ ճաշակի

Ճակնդեղով խավիար. Պատրաստման եղանակը
_Ճակնդեղը լավ լվանալ, մաքրել և քերել խոշոր քերիչով։
_Սոխը կտրատել, կիսաօղակներով կամ քառորդներով:
_Սոխը տապակել բուսայուղի մեջ, մինչև փափկի։
_Քաղցր պղպեղը կտրատել շերտերով և ավելացնել սոխին, խառնել և տապակել մինչև փափկի:
_Ավելացնել բանջարեղենը, խառնել և եփել։
_Ընտրել հյութալի և մսոտ լոլիկ, քերել և հեռացնել կեղևը, չնայած դա պարտադիր չէ։
_Լոլիկի խյուսը լցնել բանջարեղենի վրա, խառնել և եփել կափարիչով ծածկված, մոտ 15 րոպե՝ երբեմն խառնելով։
_Ավելացնել աղը և 5 րոպե եփել առանց կափարիչի, մինչև հեղուկը գոլորշիանա։
_Ավելացնել դափնու տերևը և քերած սխտորը ըստ ճաշակի, պղպեղը և մանր կտրատած կանաչին, խառնել և վերցնել կրակից։
_Սառելուց հետո տեղափոխել տարայի մեջ և պահել սառնարանում։

Եթե մի քիչ քացախ ավելացնեք և խավիարը լցնեք ստերիլիզացված բանկաների մեջ, փակեք կափարիչներով, ապա այս պահածոն ամիսներ շարունակ կպահվի նկուղում կամ մառանում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Անչափ համեղ նորույթ բազուկի ճավից







