Ճակնդեղով հումուս. Այս խորտիկը շատ հարմար տարբերակ է, մատչելի է, պատրաստվում է մթերքների նվազագույն քանակից: Ճակնդեղով ու քնջութով մածուկն ունի թարմ համ:
Բազուկի հումուսը համեղ է ոչ միայն որպես հաց թաթախելու սոուս, այլ նաև որպես սենդվիչների հարմար քսուք:

Ճակնդեղով հումուս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ճակնդեղ 2 հատ
_Թահին(քնջութի մածուկ) 2 ճաշի գդալ
_Կիտրոնի հյութ 5 ճաշի գդալ
_Սխտոր 1 պճեղ
_Աղ 0.5 թեյի գդալ
_Չաման 0.5 թեյի գդալ
_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
_Քացախ 2 ճաշի գդալ

Ճակնդեղով հումուս. Պատրաստման եղանակը
_Եփել ճակնդեղը 30 րոպե, մինչև պատրաստ լինի: Ցանկալի է ջրի մեջ լցնել 2 ճաշի գդալ քացախ, սա կօգնի պայծառ պահել ճակնդեղի գույնը:
_Սառեցնել բանջարեղենը, կեղևը հեռացնել, կտրել խորանարդներով և լցնել բլենդերի ամանի մեջ:
_Ավելացնել թահին, կիտրոնի հյութ, սխտոր, աղ, չաման և ձիթապտղի յուղ: Խառնել բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ, մինչև որ հարթ դառնա:
_Ի դեպ, ճակնդեղը պարտադիր չէ խաշել: Այն կարելի է թխել ջեռոցում, այդպես նույնիսկ ավելի օգտակար կլինի:

Տնային հումուսը մատուցեք թխած դդմիկի կտորներով, վարունգով, լավաշով կամ բլիթներով: Ճակնդեղով նախուտեստը պահվում է սառնարանում մոտ մեկ շաբաթ:
Հումուսն իդեալական է աշխատանքային օրվա ճաշի կամ սենդվիչների համար:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Հումուս և թահին







