Նոր բաղադրատոմսով պատրաստենք Ճակնդեղ չինական կաղամբով: Ցանկալի է, որ մեր ճաշացանկում ավելացնենք ավելի շատ ճակնդեղով բաղադրատոմսեր:
Երբ դիետոլոգները խոսում են քաշի կորստի տարբեր ծրագրերի մասին, այնտեղ բավականին հազվադեպ կարելի է ճակնդեղ գտնել, չնայած, որ սա բավական կարևոր բանջարեղեն է այն մարդկանց համար, ովքեր ձգտում են ճիշտ սնվել։
Բանն այն է, որ ճակնդեղը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, որոնք կարևոր են օրգանիզմի աշխատանքի համար։ Այս մշակաբույսի մեջ կան նաև տրիգլիցերիդներ, որոնք անմիջականորեն մասնակցում են ճարպերի այրմանը:
Բացի այս օգտակար հատկություններից, ճակնդեղը խորհուրդ է տրվում սրտանոթային համակարգի և երիկամների հիվանդությունների դեպքում։ Եթե մարդու օրգանիզմում յոդի պակաս կա, կրկին պետք է դիմել այս բանջարեղենին։

Ճակնդեղ չինական կաղամբով. Բաղադրիչները
_ ճակնդեղ — 1 հատ
_ աղ — մի պտղունց
_ չինական կաղամբ — 150 գ
_ մեղր — 0,5 թեյի գդալ
_ կանաչ սոխ — մի փունջ
_ ֆրանսիական մանանեխ — 1 թեյի գդալ
_ մաղադանոս — մի փունջ
_ կիտրոնի հյութ — 2 ճաշի գդալ
_ բուսական յուղ — 3 ճաշի գդալ

Ճակնդեղ չինական կաղամբով. Պատրաստման եղանակը
_ Ճակնդեղը խաշել մինչև եփվի, սառելուց հետո մաքրել կեղևից։
_ Ճակնդեղը մանրացնել քերիչի խոշոր ատամների վրա։
_ Չինական կաղամբը, կանաչ սոխը և մաղադանոսը կտրատել ոչ այնքան մանր։
_ Մի տարայի մեջ միացնել ճակնդեղը, սոխը, մաղադանոսը և կաղամբը։
_ Բուսական յուղը խառնել ֆրանսիական մանանեխի, կիտրոնի հյութի, աղի և մեղրի հետ։
_ Այս սոուսը լցնել աղցանի վրա և լավ խառնել։

Արագ ու համեղ ճակնդեղով աղցանը կարելի է պատրաստ համարել։ Ավելի ընդգծված համ ստանալու համար կարող եք օգտագործել չզտված յուղ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ վինեգրետ







