Մալականի Թթու Ամենապարզ Եղանակով․ Խրթխրթան և Համեղ (Տեսանյութ)

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք մալականի թթու ամենապարզ եղանակով, միշտ ստացվում է խրթխրթան և համեղ։ Տաք խոհանոցում պահելու դեպքում 2-3 օրից կթթվի և կկարողանաք կարտոֆիլ խաշել ճաշին և վայելել այն այս համեղ թթվով։

Մալականի Թթու

Մալականի թթու Բաղադրիչներ

_Կաղամբ — 1 կգ․

_Գազար — 2 հատ

_Սև հատիկ բուրավետ և Բահար

_Դափնու տերև — 2-3 հատ

_Ծիծակ կծու թարմ — 2 շերտ

_Սխտոր — 1 խոշոր ատամ

Մալականի թթվի Պատրաստման եղանակը

_Սկսենք բաղադրիչները պատրաստելուց, կաղամբը կարելի է կտրատել դանակով, կաղամբի թելիկների երկայնքով շատ բարակ հաստությամբ շերտեր անել։ Եթե ունեք ահա այսպիսի խոհանոցային սարք-դանակ, ապա այդ դեպքում առանց մեծ ջանքերի կստացվեն  բարակ գեղեցիկ շերտեր

_Ինչպես կկարողանաք հարմարեցնել այդպես էլ կտրատեք

_Ընդհանրապես կյանքում մի բարդացրեք ոչինչ, շատ մի խորացեք մանրուքների վրա, առավել ևս խոհանոցում, պատրաստեք հաճույքով և սիրով, և ամեն ինչ անպայման շատ համեղ կստացվի

_Կաղամբը կտրատելուց հետո լցնում ենք տարայի մեջ, վրան պետք է ավելացնենք մանր քերված գազարը

_Կաղամբը տրորելուց առաջ, որպեսզի շուտ փափկի և ջուրը դուրս տա հարկավոր է մի պտղունց աղ ավելացնել և սկսել տրորել, մինչև ձեռքի մեջ լավ փափկի և մի փոքր էլ հյութ դուրս տա

_Ձեր ճաշացանկում կաղամբ շատ ներառեք, քանի որ բանջարեղենային սպիտակուցների պարունակությամբ կաղամբն ավելի հարուստ է, քան գազարն ու բազուկը

_Տրորելուց հետո ավելացնում ենք հատիկավոր պղպեղ և բահար

_Այժմ վերցնում ենք ապակյա տարա, եթե կաղամբը շատ եք վերցրել, ապա 3 լիտրանոց բանկա ձեզ հարկավոր կլինի, մեր դեպքում այս չափսը լրիվությամբ բավարար է

_Բանկայի հատակին կծու ծիծակի մեկ շերտ ենք գցում, մեկ դափնու տերև ենք դնում, ընթացքում էլ կարող ենք տերևներ դնել և սկսում ենք շերտ առ շերտ տեղավորել մեր թթուն և որևէ խոհանոցային հարմարանքով պետք է ճզմել և լավ տեղավորել կաղամբը

_Եթե սիրում եք սխտորի սուր համը, կարող եք ճզմել սխտոր այս զանգվածի մեջ, ես  պարզապես ընթացքում ամբողջական մեկ կամ երկու փոքր ատամ եմ դնում արդեն ապակյա տարայի մեջ, կարելի է և ընդհանրապես չդնել սխտոր կոնկրետ այս թթվի մեջ

Մալականի Թթու

_Թթու կաղամբը իր օգտակար հատկություններով գերազանցում է թարմ կաղամբին, պարզ պատճառով՝ թթվեցման ժամանակ նրանում կաթնաթթվային խմորում է կատարվում, որը վիտամիններ է պահածոյացնում։ Մեր այս սպիտակագլուխ կաղամբի ֆերմենտացիայի ժամանակ առաջանում է B12 վիտամին, որը բուսական սննդի մեջ հանդիպում է միայն ծովային ջրիմուռի մեջ, այն շատ օգտակար է մարսողության գործընթացի բարելավման համար

_Ամբողջ զանգվածը տարայի մեջ մի լավ տեղավորելուց հետո, մալականի թթվի վրա լցում ենք 1 թեյի գդալ շաքարավազ, այն շատ յուրահատուկ նրբություն կտա ձեր թթվի համին

Մալականի Թթու

_Աղ ենք ավելացնում 1/2 հարաբերակցությամբ, եթե տարան 3 լիտրանոց է ապա 2 լիքը ճաշի գդալ աղ, եթե բանկան 1 լիտրանոց է ապա 2 թեյի գդալ աղ, իսկ եթե 2 կիլանոց վերցնեք, ապա մեկ ճաշի գդալ և 1թեյի գդալը, կբավականացնի

_Աղը պետք է պարտադիր լինի խոշոր աղ, մանր աղ ընտրելու դեպքում կլխկի թթուն

_Այսքան սեղմելու արդյունքում կաղամբ լավ ջուր է դուրս տվել, բայց եթե ամբողջությամբ չի ծածկում և չի հասնում բանկայի եզրը հարկավոր է այնքան ջուր ավելացնել, որ այն ծածկի ամբողջ կաղամբը։ Պետք է հաշվի առնել, որ թթվելու ընթացքում թթվի ջուրը անընդհար հոսելու է բանկայից դուրս, անպայման բանկայի տակ մի խոր կաթսա կդնեք

_Տարայի բերանը հարկավոր է փակել կամ մառլայով կամ կալկայով, ինչպես ես եմ անում, պարզապես կալկան հարկավոր է դանակի ծայրով մի քանի տեղից ծակծկել, որպեսզի գազերն ու ավելորդ հեղուկը հեշտությամբ դուրս գա թթվելու ընթացքում

_Տաք սենյակային ջերմաստիճանում 2-3 օրը բավարար է թթվելու համար, համտեսեք, եթե արդեն հաճելի թթու համ ունի, ցանկալի է նաև խռթխռթան լինի, հարկավոր է արդեն բերանը պինդ փակել և պահել սառնարանում, որպեսզի չափազանց շատ չթթվի մինչև վերջանալը։

Մալականի թթու Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք