Մածնաբրդոշ կամ Ակրոշկա․ Ամառվա շոգին համեղ զովացուցիչ ըմպելիք կամ Ապուր

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր Մածնաբրդոշ կամ ակրոշկա կպատրաստենք։ Արդեն այս շոգերին համեղ զովացուցիչ առողջ ըմպելիք կամ մածունով ապուր սառնարանում ունենալու համար կառաջարկեմ իմ հետաքրքիր տարբերակը։

Մածնաբրդոշ կամ Ակրոշկա․ Ամառվա շոգին համեղ զովացուցիչ ըմպելիք կամ Ապուր

Մածնաբրդոշ Ակրոշկա Բաղադրիչներ

  • Մածուն — 1 լիտր
  • Ջուր — 200 գրամ
  • Վարունգ — 1 հատ
  • Բողկ մի քանի հատ
  • Դդմիկ — 0,5 հատ
  • Կանաչիներ — սամիթ և կամ համեմ
  • Թարմ սխտորի ճյուղեր
  • Աղ, պղպեղ

Մածնաբրդոշ Ակրոշկա Պատրաստման եղանակ

  • Պարտադիր է համեղ թանձր մածուն վերցնել մեկ լիտր
  • Աղ ցանել և գդալով լավ հարել որպեսզի մի քիչ տարրալուծվի
  • Ընթացքում ջուր ենք ավելացնում, կարելի է հենց ծորակից ինչպես ես եմ անում
  • Թանձրությունն ու աղի քանակությունը կողմնորոշվեք ըստ ձեր քիմքի
  • Այսքանին մեկ վարունգը բավարար է, մանր քառակուսիներով կտրատենք և ավելացնենք մածունի թանձրուկի վրա
  • Նույն կերպ վարվենք նաև մի քանի բողկի հետ
  • Ակրոշկային ես ավելացնում եմ նաև թարմ դդմիկ, մեկ փոքր չափսի կամ մեծի դեպքում կեսը

Մածնաբրդոշ կամ Ակրոշկա․ Ամառվա շոգին համեղ զովացուցիչ ըմպելիք կամ Ապուր

  • Սխտորը որպեսզի չծանրանա և հետագայում էլ տհաճություններ չառաջացնի մածնաբրթոշը վայելողին, ես այն ձողիկներով եմ քցում մեջը, հետո հեռացնելը հեշտ է լինում, համն էլ հասցնում է փոխանցել ակրոշկային
  • Սովորաբար միայն սամիթ լցնողներ կան, բայց ես նաև համեմ եմ սիրում լցնել, և օգտակար է և տարբերվող համով
  • Մի լավ խառնում ենք իրար բաղադրիչները, եթե թանձր է մի փոքր կարելի է և ջուր ավելացնել և մատուցել
  • Ռուսները ակրոշկան ուտում են որպես ապուր, մեջը ավելացնելով խաշած ձու, երբեմն երշիկ և այլ մթերքներ
  • Բայց մենք հայերս՝ ըմպում ենք մածնաբրթոշն ու զովանում տապին, այն շատ դիետիկ է և անչափ օգտակար
  • Դե իսկ մատուցումն ու զարդարանքը արդեն ձեր ճաշակով։

Մածնաբրդոշ կամ Ակրոշկա․ Ամառվա շոգին համեղ զովացուցիչ ըմպելիք կամ Ապուր Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք