Մակարոնով ջեռեփուկ. Ավելի համեղ է, քան պիցցան:
Եկեք միասին պատրաստենք այն, հենց հիմա: Մակարոնեղենը շատերի սիրած ուտեստն է, բայց սովորական առօրյա մակարոնեղենը երբեմն հոգնեցնում է, իսկ այս եղանակով պատրաստված ջեռեփուկը նույնիսկ ավելի համեղ է, քան պիցցան:
Փորձեք անպայման ձեզ նույնպես դուր կգա, համոզված եմ:
Содержание
Մակարոնով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
- 400 գրամ ցանկացած մակարոնեղեն
- 250 գրամ ապխտած երշիկ
- 2 լոլիկ
- 150 գրամ պանիր
- 2-3 պճեղ սխտոր
- մայոնեզ
- կետչուպ
- աղ

Մակարոնով ջեռեփուկ. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Ապխտած երշիկը կտրել երկար շերտերով:
- Լոլիկները կտրել բարակ կտորներով:
- Կտրատել բուլղարական պղպեղը:
- Պանիրը քերիչով մանրացնել:
- Մաքրել սխտորը և ճզմել մամլիչով:
- Խաշած մակարոնեղենը լցնել քամոցի մեջ և լվանալ սառը ջրով:
- Խառնել մայոնեզը կետչուպի հետ:
- Պատրաստված բաղադրիչները շերտերով շարել ձևամանի մեջ՝
- Առաջին շերտը մակարոնեղենն է, որի վրա լցվում է մայոնեզի և կետչուպի խառնուրդը հավասար շերտով:
- Մակարոնեղենի վրա լցնել կտրատված երշիկը և շարել լոլիկի շերտերը:
- Այս ամենի վրա ցանել քերած պանիր:
- Այժմ այն դնում ենք 200-220º տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե: Կարևոր է ուշադրություն դարձնել, որ պանիրը չայրվի:

Մակարոնով ջեռեփուկը պատրաստ է, կարող եք հյուրասիրել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սպագետտի Բոլոնեզ Սոուսով․ Յուրահատուկ Նուրբ Համ







