Մաստիկա. Տորթերի ձևավորման անհրաժեշտ բաղադրիչի պատրաստման պարզ եղանակ

Մաստիկա ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Եթե ​​մտածում էիք, որ տորթը կամ խմորեղենը մաստիկով զարդարելը դժվար է, մենք վստահեցնում ենք, որ դա թյուրիմացություն է: Ամեն ինչ բավականին պարզ է: Իհարկե, կարելի է խանութում գնել տորթ, բայց պարզ է, որ ցանկալի է ինքնուրույն թխել այն, որ հաստատ համոզված լինեք մթերքների թարմության և անվնաս լինելու մեջ:

Մեր օգնությամբ պարզեք, թե ինչպես կարելի է տանը պատրաստել մաստիկա, որ ցանկացած պահի ձեռքի տակ ունենաք թարմ ու ձեր ուզած երանգով ձևավորման պարագա:

Մաստիկա

Մաստիկա. Անհրաժեշտ բաղադրիչները

_900 գր նուրբ աղացած շաքարի փոշի

_15 գր ժելատին

_45 գր ջուր

_175 գ թանձր օշարակ 

_1 թեյի գդալ վանիլին

_1 պտղունց կիտրոնաթթու

Թանձր օշարակ (ինվերտ օշարակ)

_շաքար 1 կգ

_ջուր 440 մլ

_կիտրոնաթթու 1/4 թեյի գդալ

Մաստիկա

Մաստիկա. Ինչպես պատրաստել

_Նախ պատրաստենք օշարակը: Ի դեպ, այն կարող եք օգտագործել նաև այլ հրուշակեղենի համար, այնպես որ մի անհանգստացեք, եթե շատ ստացվի:

_Մեզ պետք է մի փոքրիկ կաթսա, նախընտրելի է՝ հաստ հատակով, 1 կգ շաքարավազը լցնել և ավելացնել 440 մլ ջուր:

_Դնել միջին կրակի վրա և անընդհատ խառնել բահիկով, մինչև շաքարը լուծվի: Եթե ​​փրփուր է հայտնվում, հեռացրեք այն գդալով:

_Նվազեցնել կրակը և ավելացնել 1/4 թեյի գդալ կիտրոնաթթու, խառնել: Թույլ եռալով, փակ կափարիչի տակ, եփել օշարակը առնվազն 40-45 րոպե:

_Դրանից հետո հեռացնել կափարիչը, կրակն ուժեղացնել միջին մակարդակի և օշարակը եփել մինչև ցանկալի խտությունը և երանգը:

_Որքան ավելի շատ եփեք, այնքան ավելի թանձր և մուգ գույնի կստացվի: Այս դեպքում կարող է տևել ևս 10-15 րոպե:

_Բաժակի մեջ ժելատինի վրա լցնել սառեցված եռացրած ջուր և խառնել:

_Մեկ այլ տաք ջրով ամանի մեջ դնել բաժակով ժելատինը: Եվ խառնել այնքան ժամանակ, մինչև ժելատինն ամբողջությամբ լուծվի:

_Հաջորդը, տաք ջրով նույն ամանի մեջ դնել օշարակը, եթե այն նախապես ունեիք, այն պետք է տաք լինի:

_Օշարակը լավ խառնել ժելատինի հետ:

_Անպայման մաղել շաքարի փոշին, վանիլին և կիտրոնաթթու ավելացրեք դրան, խառնել: Շաքարի փոշու մեջ փոսիկ անել:

_Լցնել ժելատինի և օշարակի խառնուրդը փոսիկի մեջ և «խմոր» հունցել: Թեթևակի օսլա ցանել սեղանին և լավ հունցել մաստիկան:

Ստացված մաստիկան ի սզբանե մի փոքր դեղին գույն է ունենում: եթե ձյան սպիտակ գույնի կարիք ունեք, մի փոքր ներկեք տիտանի երկօքսիդով: Ավելացրեք բառացիորեն 0,5 թեյի գդալ:

Ձեռքերը նույնպես ավելի լավ է հունցելուց առաջ թաթախել օսլայի մեջ:

Այժմ, ավելացնելով սննդային հեղուկ ներկեր, դուք կարող եք ստանալ ցանկացած գույնի մաստիկա:

Մաստիկա

Մաստիկան պատրաստ է, կարող եք անցնել խմորեղենի ձևավորմանը:

Տեսանյութ

Պատրաստեք այս արագ բիսկվիթը և ձեր նախընտրած կրեմի ու մաստիկայի շնորհիվ այն կդառնա գեղեցիկ տորթ

Խնդրում ենք Գնահատեք