Մարինացված աղցան. Դդմիկով և համեմունքներով հաճելի նախուտեստ ընթրիքի համար

Մարինացված աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Մարինացված աղցան դդմիկով, համեմունքներով. Հիանալի, համեղ նախուտեստ է, որը հիանալի համադրվում է խորովածի և տարբեր այլ ուտեստների հետ:

Մարինացված աղցան

Մարինացված աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 1 հատ

_Սոխ 1 հատ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Լոլիկ 2 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Չիլի, քաղցր պապրիկա, համեմ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Շաքար մի պտղունց

_Սոյայի սոուս 3 ճաշի գդալ

_Խնձորի քացախ 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ

Մարինացված աղցան

Մարինացված աղցան

Մարինացված աղցան. Պատրաստման եղանակը

_Դդմիկը կտրատել ըստ ցանկության՝ շրջանակներով կամ ձողիկներով, աղ անել և թողնել։

_Սոխը և սխտորը մանր կտրատել։

_Քաղցր պղպեղը կտրատել խորանարդներով:

_Լոլիկը նույնպես խորանարդներով կտրատել։

_Մի քիչ բուսայուղ տաքացնել և մոտ 1,5 րոպե տապակել սոխն ու սխտորը, ավելացնել քաղցր պղպեղը, տապակել 1 րոպե և ավելացնել լոլիկը։

_Խառնել և եփել մարմանդ կրակի վրա, մինչև հյութը դուրս տա և վերցնել կրակից։

_Դդմիկի հյութը քամել:

_Ըստ ճաշակի բոլոր համեմունքները խառնել, ավելացնել աղն ու շաքարավազը, քացախը և սոյայի սոուսը, խառնել և լցնել դդմիկի վրա։

_Դդմիկին ավելացնել նաև շոգեխաշած բանջարեղենը և խառնել աղցանը։

_Ծածկել աղցանով ամանը և դնել սառնարանը 2 ժամ։

Մարինացված աղցան

Շատ համեղ, թեթև և բուրավետ աղցան- նախուտեստ, հյուրերը միշտ հավանում են այն և առաջինը դա են ուտում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով և դդմիկով

Խնդրում ենք Գնահատեք