Լավագույն և ամենահաջող Մարինացված աղցանը արագ թթու վարունգի բաղադրատոմսերից մեկն է։
Վարունգները ստացվում են խրթխրթան, բուրավետ, կծու և շատ համեղ: Հիանալի է մսային խորտիկների համար:

Մարինացված աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Վարունգ 1 կգ
_Աղ 1 ճաշի գդալ
_Շաքարավազ 40 գր
_Բուսական յուղ 40 գր
_Կիտրոնի հյութ 40 գր
_Սխտոր 7 պճեղ
_Պղպեղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Մարինացված աղցան. Պատրաստման եղանակը
_Վարունգը ընտրել փոքր և թարմ, լվանալ ու մի երկու ժամ սառը, մաքուր ջրի մեջ լցնել։
_Վարունգները խոշոր կտորներով կտրատել, լցնել տարայի մեջ, ավելացնել աղն ու շաքարավազը, մանրացրած սխտորը, սև պղպեղը, մանր կտրատած կանաչիները, կիտրոնի հյութը և բուսայուղը։
_Ամեն ինչ լավ խառնել և դնել սառնարանը՝ փակելով կափարիչը։
_Թողնել 4 ժամ, բայց ավելի լավ է թողնել մարինացվի ամբողջ գիշեր։

Այսպիսի խորտիկ վարունգները, սկզբունքորեն, կարելի է անմիջապես ուտել, բոլոր բաղադրիչներով հագեցնելուց հետո դրանք կծու են դառնում։ Այս վարունգները կարելի է պահել սառնարանում մինչև մեկ շաբաթ։
Դրանք կարելի է նաև մարինացնել և պահել այս սոուսում։ Տարաները լցնել վարունգով և վրան ավելացնել մարինադը։ Ծածկել կափարիչներով և մանրէազերծել 15 րոպե: Փակել կափարիչներով և պահել նկուղում կամ մառանում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր աղցան բրոկոլիով







