Մարինացված դդմիկ. Համեղ խորտիկ ձմռան համար

Մարինացված դդմիկ Պահածոներ

Մարինացված դդմիկը միշտ ստացվում է յուրահատուկ համով:

Դուք կարող եք ամեն տարի պատրաստել այս զարմանալի խորտիկը ձմռան համար։ Աղցանը շատ նման է խորովածի՝ միայն դդմիկով։

Մարինացված դդմիկ

Մարինացված դդմիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 կգ

_Սոխ 2-3 հատ

_Սխտոր 6 պճեղ

_Համեմունք խորովածի համար 1 տուփ

_Աղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Քացախ 9% 50 մլ

_Պղպեղ 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 50 մլ

Մարինացված դդմիկ

Մարինացված դդմիկ

Մարինացված դդմիկ. Պատրաստման եղանակը

_Կտրել դդմիկը շերտերով և տապակել, մինչև ոսկեգույն դառնալը՝ բուսայուղի մեջ:

_Կարելի է ձեթի հետ խառնել և տապակել չոր տապակի մեջ, որպեսզի նախուտեստը շատ յուղոտ չլինի։

_Սոխը կտրատել մեծ կիսաօղակներով:

_Սառած դդմիկը խառնել սոխի հետ, ավելացնել քերած սխտորը։

_Սխտորը ավելի լավ է ավելացնել՝ 1 — 1,5 գլուխ։

_Լցնել խորովածի համեմունքը, աղը և շաքարը, պղպեղ կամ պղպեղի խառնուրդը, այլ համեմունքները, մանր կտրատած սամիթը և մաղադանոսը, խառնել։

_Լցնել քացախը, խառնել։

_Վրան ծանրոց դնել և գիշերը թողնել սառնարանում։

_Դդմիկը լցնել բանկաների մեջ, մի թեթև սեղմել և լցնել մարինադը, ծածկել կափարիչներով։

_Կաթսայի մեջ դնել սրբիչի վրա, ջուրը լցնել, մինչև բանկաների ուսերը:

_Եռալուց հետո 15 րոպե մանրէազերծել։

_Փակել կափարիչներով և շրջել բանկաները, ծածկել, թողնել մինչև սառչի:

_Պահել մառանում կամ նկուղում:

Մարինացված դդմիկ

Մարինացված դդմիկ

Շատ ախորժելի և բուրավետ նախուտեստ է, որը մատուցվում է սառը վիճակում։ Բայց աղցանը կարելի է օգտագործել շոգեխաշած կարտոֆիլի պատրաստելիս, այդպես բանջարեղենը շատ օրիգինալ ու համեղ է ստացվում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլի ենք թթու դնում

Խնդրում ենք Գնահատեք