Մարինացված լոլիկ կաղամբով, այս աղցանը պարզապես հրաշալի նախուտեստ է, որի մեջ բանջարեղենները հիանալի լրացնում են միմյանց, մնում է խրթխրթան, դառնում կծու և շատ բուրավետ:

Մարինացված լոլիկ կաղամբով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ջուր 1 լ
_Աղ 2 ճաշի գդալ
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Կաղամբ 1 կգ
_Գազար 1 հատ
_Կանաչ լոլիկ մոտ 15 հատ
_Պղպեղի հատիկներ 10 հատ
_Բուրավետ պղպեղ 2 հատ
_Դափնու տերև 1 հատ


Մարինացված լոլիկ կաղամբով. Պատրաստման եղանակը
_Բաղադրատոմսի մթերքները 3 լիտրանոց բանկայի համար են, այնպես որ, եթե ցանկանում եք միանգամից մի քանի բանկա պատրաստել, ճիշտ հաշվարկեք նախատեսված մթերքների և բաղադրիչների ծավալները:
_Կաղամբը մանր կտրատել և խառնել քերած գազարի և համեմունքների հետ, պարզապես խառնել, բայց ձեռքերով չտրորել։
_Մեկ լիտր ջրի մեջ խառնել աղն ու շաքարը։
_Բանկայի մեջ լցնել համեմունքներ, ապա կաղամբի ու լոլիկի շերտերը և մի փոքր սեղմել:
_Լցնել մարինադը, ծածկել կափարիչով և թողնել որևէ թասիկի մեջ, որ ավելորդ հեղուկը դուրս գալու դեպքում հատակին չլցվի:
_Ամեն օր դանակով քչփորել կաղամբը, որ ածխաթթու գազը դուրս գա։
_Մարինացնել այս կերպ 5 օր շարունակ, մինչև մարինադը դառնա թափանցիկ, և հեղուկը դադարի դուրս հոսել։
_Բանկաները մեկ օրով դնել սառնարանը, որպեսզի լոլիկը և կաղամբը սառչեն, իսկ թթվելու գործընթացը դադարի։

Ընթացքում կաղամբը նստելու է և բանկայի մեջ տեղ կազատվի:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Մալականի թթու







