Մարինացված լոլիկ մանանեխով

Մարինացված լոլիկ մանանեխով ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մարինացված լոլիկ մանանեխով: Երբ պատրաստեք այս թթուն ամբողջ տունը կլցվի աննկարագրելի բույրով Լոլիկը ստացվում է այնքան համեղ, հյութալի, անուշաբույր, որ պատկերացնել, կամ նկարագրել ոչ մի կերպ չի կարելի: Այս հիանալի բաղադրատոմսով պատրաստելով միայն կարող եք համոզվել, որ ուղղակի չքնաղ պահածո է ստացվում: Առանց բացառության բոլորին դուր կգա այն:

Մարինացված լոլիկ մանանեխով

Մարինացված լոլիկ մանանեխով. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Լոլիկ 3 կգ 200 գ
  • Սառը մաքուր ջուր 2.5 լ
  • Աղ 125 գ
  • Շաքար 125 գ
  • Ծովաբողկի տերևներ
  • Մանանեխի փոշի 30 գ

Մարինացված լոլիկ մանանեխով

Մարինացված լոլիկ մանանեխով. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  1. Լցնել աղը, շաքարը և ջուրը կաթսայի մեջ, մանրակրկիտ խառնել, մինչև այն ամբողջովին լուծվի:
  2. Նախապես լավ լվացված, պոչերը հեռացված, ամուր, առողջ լոլիկները շարել թթվեցման համար նախատեսված դույլի մեջ, վրան ավելացնել պատրաստված աղաջրով: Այնուհետև լոլիկը ծածկել ծովաբողկի տերևներով:
  3. Մանանեխի փոշին հավասարաչափ շաղ տալ դրանց ամբողջ մակերեսի վրա:
  4. Դույլը կափարիչով ծածկել, սեղմել ներքև` ավելորդ օդը հանելու համար:

Մարինացված լոլիկ մանանեխով

Դույլերը տեղափոխել և թողնել նկուղում մեկ ամսվա ընթացքում, ամբողջովին թթվելու համար:
Թթվեցրած լոլիկը հիանալի է ստացվում, ունի պայծառ ու նուրբ կծու համ, և ախորժելի տեսք, իսկ բույրը խելքահան կանի: Նույնիսկ դժվար կլինի համբերել, մինչև ամբողջությամբ պատրաստ լինի:

Մարինացված լոլիկը մանանեխով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք