Մարինացված լոլիկ շաքարով. Բաղադրատոմս, որը դուր կգա բացարձակապես բոլորին

Մարինացված լոլիկ շաքարով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ձմռան համար պատրաստենք համեղ նախուտեստ՝ մարինացված լոլիկ շաքարով, որ ստացվում են քաղցր, հյութալի, յուրօրինակ համեղ ու անհամեմատելի:

Վստահ ենք, որ նման տարբերակով լոլիկը դեռ չեք պատրաստել, Անպայման փորձեք, չեք փոշմանի, եթե ձմռանը բացեք բանկան, կզգաք, որ չարչարանքն իզուր չէր: Դուք դեռ չեք փորձել նման լոլիկ:

Մարինացված լոլիկ շաքարով

Մարինացված լոլիկ շաքարով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Լոլիկ 7,5-8,5 կգ

_Ջուր լցոնման համար 5 լ

_Աղ 350 գ

_Բալի տերևներ 1 փունջ

_Ազնվամորու տերևներ 1 փունջ

_Հաղարջի տերևներ 1 փունջ

_Ծովաբողկի տերևներ 1 փունջ

_Կծու պղպեղ 1-2 հատ

_Ծովաբողկի արմատ 50-70 գ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ յուրաքանչյուր լիտր ջրի համար

_Սխտոր 10-15 պճեղ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Մանանեխի փոշի 1 ճաշի գդալ

Մարինացված լոլիկ շաքարով

Մարինացված լոլիկ շաքարով. Ինչպես պատրաստել

_Նախ, մանրակրկիտ ընտրել լոլիկը, որ դրանք զերծ լինեն ճաքերից և վնասվածքներից, որից հետո դրանք լավ լվանալ հոսող ջրի տակ: Դրանք շարել առանձին ամանի մեջ, որպեսզի ջուրը քամվի, և դրանք ամբողջովին չորանան:

_Մինչ այդ պետք է աղաջուր պատրաստել, դրա համար ջրի մեջ ավելացնել աղ, խառնել և թողնել, որ մնա:

_Այժմ մաքուր դույլի մեջ ավելացնել կանաչի` սամիթ, մաղադանոս, ազնվամորի տերևներ, բալի տերևներ, ծովաբողկի արմատ, ծովաբողկի տերևներ, հաղարջի տերևներ: Դրանից հետո ավելացնել սխտորը:

_Հետո, լոլիկը մաքուր դույլի մեջ ավելացնել, դնել ազնվամորու, բալի տերևները, բուլղարական պղպեղը, սխտորը, ծովաբողկի տերևները: Դրանից հետո կրկին լոլիկի շերտ լցնել, իսկ վերևում ավելացնել կծու պղպեղ, մաղադանոս, բալի, ծովաբողկի, հաղարջի, ազնվամորու տերևներ:

_Շաքարավազն ավելացնել աղաջրի մեջ, մանրակրկիտ խառնել ամեն ինչ և լցնել լոլիկի վրա: Ծածկել կափարիչով, բայց չփակել հերմետիկորեն, 2-3 օր թողեք տաք տեղում:

_Վերջում դասավորել բանկաների մեջ, լցնել աղաջուրը, իսկ վերևում ավելացնել փոշի մանանեխ, որը թույլ չի տա բորբոսնելու պրոցեսը, փակել կափարիչներով և պահել սառը տեղում:

Մարինացված լոլիկ շաքարով

Շաքարով մարինացված լոլիկները պատրաստ են: Դա պարզապես շատ համեղ նախուտեստ է, իսկական համեղություն, համը բնօրինակ է և ստացվում է անչափ հյութալի և համեղ:

Խնդրում ենք Գնահատեք