Մարինացված լոլիկ պատրաստելու բաղադրատոմսն ինքնին այնքան պարզ ու հաջողակ է, որ յուրաքանչյուր ոք, ով փորձում է այն, անմիջապես գրանցում է իր սիրելի նախուտեսների ցանկում: Ոչ մի խնջույք չի կարող լիարժեք լինել առանց այդպիսի լոլիկի:
Պատրաստման ժամանակը տևում է առավելագույնը 20-30 րոպե։ Իսկ ուտեստը՝ հատուկ ձևով մարինացված լոլիկը, պատրաստ է լինում 10-12 ժամում։ Այսինքն, եթե պատրաստեք առավոտյան, երեկոյան դուք կարող եք հաճելիորեն զարմացնել ձեր ընտանիքին և ընկերներին:
Համը շատ նուրբ է, ներառյալ աղաջուրը: Հիմնական գաղտնիքը հենց նեխուր ավելացնելն է (մաղադանոսն ու սամիթը քիչ հարմար են):
Պահքի օրերին կերակուրների բազմազանությանը նպաստող այս թթուն շատ հաճելի կլինի:

Մարինացված լոլիկ. Բաղադրիչներ
_Լոլիկ 2–2,5 կգ
_Նեխուր 1 փունջ
_Աղ 2 թեյի գդալ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Ջուր 1,5լ
_Սխտոր 5–6 պճեղ

Մարինացված լոլիկ. Պատրաստման եղանակը
_Խորհուրդ ենք տալիս երկարավուն պտուղներ վերցնել, բայց, այնուամենայնիվ, ցանկացածը հարմար կլինի:
_Առաջին հերթին պետք է մաքրել լոլիկը։ Դա անելու համար ցողունի հատվածում խաչաձև կտրվածք արեք և վրան լցրեք եռման ջուր։
_Այնուհետև պտուղները տեղափոխեք սառը ջրի մեջ և անմիջապես դանակով հանեք կեղևը։
_Պատրաստի լոլիկը դնել ապակե տարայի մեջ՝ կտրատած նեխուրի և աղացած սխտորի հետ միասին։
_Այնուհետև դրանց վրա լցնել տաք եռացած աղաջուր (ջուր + աղ + շաքար): Որպեսզի բանկաները չպայթեն, լցրեք ոչ թե դրանց պատերին, այլ հենց պտուղների վրա։
_Փակեք բանկաները կապրոնե կափարիչներով:
_Թողնել 10-12 ժամ սենյակային ջերմաստիճանում։
_Այնուհետև կարող եք դրանք տեղափոխել սառնարան։

Ասում են՝ եթե այս լոլիկը մնա ևս երկու օր, ավելի համեղ կլինի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խառը թթու








