Մարինացված կաղամբ. Գերմանական բաղադրատոմսով պատրաստեք և հաճախ օգտագործեք

Մարինացված կաղամբ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսպիսի Մարինացված կաղամբ հաճախ եմ պատրաստում, հենց որ սառնարանում պահվող վերջին բաժնի ամանը դատարկվում է։

Կաղամբը ստացվում է խրթխրթան, կծու, շատ հարմար է որպես աղցան, կարող է օգտագործվել բորշչի, շոգեխաշած կաղամբ պատրաստելու կամ կարկանդակներ լցոնելու համար։

Մարինացված կաղամբ

Մարինացված կաղամբ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ կաղամբ 1 կգ

_ սոխ 2 հատ

_ քաղցր պղպեղ 1 հատ

_ մանանեխ 1 ճաշի գդալ

Մարինադ պատրաստելու համար 

_ աղ 1 ճաշի գդալ

_ շաքարավազ 50 գ

_ սեղանի քացախ (9%) 60 մլ

_ բուսական յուղ 100 մլ

_ պղպեղ

Մարինացված կաղամբ

Մարինացված կաղամբ. Պատրաստման եղանակը

_ Կաղամբը մանր կտրատել։

_ Սոխը և քաղցր պղպեղը մանր խորանարդիկներով կտրատել։

_ Բանջարեղենը խառնել։

_ Կաթսայի մեջ խառնել մարինադի համար նախատեսված բոլոր մթերքները, բացառությամբ մանանեխի և քացախի, հասցնել եռման, եփել մի քանի րոպե:

_ Մարինադը հանել վառարանից, ավելացնել մանանեխն ու քացախը, խառնել։

_ Մարինադը լցնել բանջարեղենի վրա, խառնել, ծածկել կափարիչով և մեկ օր թողնել զով տեղում։ Կարելի է դնել սառնարանում։

_Կաղամբը լցնել բանկաների մեջ, մի փոքր սեղմել և լցնել մարինադը, փակել կափարիչներով։

Մարինացված կաղամբ

Սառնարանում կամ նկուղում նման կաղամբը կպահվի 1 ամիս։

Շատ համեղ կաղամբ, որը կարող եք պատրաստել ամբողջ տարին, դրա համար ամենալավն է սպիտակ կաղամբը։

Վերցրեք մանանեխը ձեր ցանկությամբ, քաղցր կամ կծու սև պղպեղ, նույնպես ավելացրեք ըստ ձեր ճաշակի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մալական թթու

Խնդրում ենք Գնահատեք