Մարինացված կաղամբ. Շատ համեղ նախուտեստ, որով կարելի է նաև բորշչ եփել

Մարինացված կաղամբ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մարինացված կաղամբ. գերմանական բաղադրատոմսով այն ստացվում է խրթխրթան, կծու:

Այս մարինադը հարմար է թե որպես աղցան մատուցելու համար, թե կարող է օգտագործվել բորշչ պատրաստելիս: Սա նաև անփոխարինելի է շոգեխաշած վիճակում՝ կաղամբով կարկանդակներ լցոնելու համար։

Մարինացված կաղամբ

Մարինացված կաղամբ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաղամբ 1 կգ

_Սոխ 2 հատ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Մանանեխ 1 ճաշի գդալ

Մարինադի համար

_Աղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 50 գր

_Սեղանի քացախ (9%) 60 մլ

_Բուսական յուղ 100 մլ

_Պղպեղ՝ ըստ ճաշակի

Մարինացված կաղամբ

Մարինացված կաղամբ. Պատրաստման եղանակը

_Կաղամբը մանր շերտատել։

_Սոխը մանր խորանարդիկներով կտրատել, քաղցր պղպեղը՝ նույնպես։

_Խառնել բանջարեղենը։

_Խառնել մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, բացառությամբ մանանեխի և քացախի, հասցնել եռման աստիճանի, եփել մի քանի րոպե:

_Մարինադը վերցնել կրակից, ավելացնել մանանեխն ու քացախը, խառնել։

_Մարինադը լցնել բանջարեղենի վրա, խառնել, ծածկել կափարիչով:

_Մեկ օր թողնել զով տեղ, կարելի է նաև թողնել սառնարանում։

_Կաղամբը լցնել բանկաների մեջ, մի փոքր սեղմել և վրան լցնել մարինադը, փակել կափարիչներով։

_Սառնարանում կամ նկուղում նման կաղամբը կպահվի 1 ամիս։

Շատ համեղ մարինադը կարող եք պատրաստել ամբողջ տարին, դրա համար ամենահարմարն է սպիտակ կաղամբը։

Մարինացված կաղամբ

Կարող եք վերցնել մանանեխը ձեր ցանկությամբ, քաղցր, կծու, սև պղպեղը նույնպես կարելի է ավելացնել ըստ ճաշակի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մալականի թթու ենք դնում

Խնդրում ենք Գնահատեք